среда, 25 сентября 2019 г.

Կայենի բերդ


Սեբաստացիներով այս անգամ որոշեցինք գրավել Տավուշում գտնվող Կայենի բերդը,որը նաև կոչվում է Աղջկա բերդ։ Ճանապարհ ընկանք սեպտեմբերի 21 ի առավոտյան։ Մեզ դիմավորեցին Հովքի միջնակարգ դպրոցի սաները։ Նրանք միացան մեզ և մենք միասին ճանապարհ ընկանք դեպի աղջկա բերդ։ Ճանապարհը երկար էր և բարդ, սակայն մեր մեջ Սեբաստացու հոգի կար և մենք չնահանջեցինք։Աղջկա բերդ տանող ճանապարհը դժվարությամբ հաղթահարելուց հետո մենք տեսանք այն։ Հովքի դպրոցի երեխաները մեզ պատմեցին մի կարճ ավանդազրույց Կայենի բերդի մասին։Պատմում էին, որ մի աղջիկա պատճառով մարդկանց էին սպանում։Իսկ այդ աղջիկը իր մեղքի զգացումից ազատվելու համար ինքնասպան է եղել նետվելով Կայենի բերդից։Այդ դեպքից հետո այն անվանել են նաև աղջկա բերդ։ Հետաքրքիր զրույցներ վարելով Հովքի դպրոցի երեխաների հետ հասանք աղջկա բերդ։Բնությունը այնքան գեղեցիկ էր, որ կարող էիր ժամերով նստել և հիանալ այդ տեսարանով։ Այնտեղից հետո շատ էինք հոգնել, և ուղևորվեցինք դեպի հյուրատուն։ Հանգստանալուց հետո խմբերի բաժանվեցինք և սկսեցինք խաղալ և զրուցել։Կիսվում էինք մեր տպավորություններով,կարծիքներով։Իսկ առավոտյան ուղևորվեցինք դեպի Մակարավանք։ Մակարավամքում աղոթք ասացինք, ընդերցեցինք Հ. Թումանյանի բանաստեղծություններից և ճանապարհ ընկանք դեպի Սևան։Մի փոքր այնտեղ կանգ առնելուց հետո շարժվեցինք դեպի Երևան։




Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...