вторник, 21 марта 2017 г.

Հանրահաշիվ

Ոչ ստանդարտ խնդիրներ
1)Վառվում էր 10 մոմ: Դրանցից երեքը հանգցրին: Քանի՞սը մնաց:
10 մոմ
2)Երկու ընկեր դաշտ գնացին և հավաքեցին 100 սունկ: Ոգևորված ընկերների «ավարով»` անմիջապես դաշտ գնացին նաև մյուս 4 ընկերները: Քանի՞ սունկ կբերեն նրանք:
Լուծում չունի
3)Բույսի ցողունի բարձրությունը 1 մետր է: Վաղ առավոտյան, ցողունի հիմքից (գետնից) նրա երկայնքով սկսեց բարձրանալ թրթուռը. ցերեկը բարձրանում էր 4 դմ, իսկ գիշերը իջնում էր 3 դմ և այդպես ամեն օր: Քանի՞ օր հետո թրթուռը կհասնի ցողունի գագաթը:
6-կես օրում
4)Գերան կտրող մեքենան 10 մետրանոց գերանից 1 մետր երկարությամբ կտորն առանձնացնում է 12 վայրկյանում: Այդ գերանից 5 մետր երկարությամբ կտորն առանձնացնելու համար որքա՞ն ժամանակ կպահանջվի:
12 վայրկյան
5)Առաջին հարկից քանի՞ հարկ պետք է բարձրանալ 7-րդ հարկը հասնելու համար:
6 հարկ
 6)Վանդակում կա երեք ճագար: Ինչպե՞ս ճագարները բաժանել երեք ընկերների միջև, որ նրանցից յուրաքանչյուրն ստանա մեկ ճագար և և մեկ ճագար էլ մնա վանդակում:
Երեքից մեկը վանդակի տերն է
  7)Ձիերի եռյակն անցավ 24 կմ: Քանի՞ կմ անցավ յուրաքանչյուր ձին:
4 կիլոմետր անցան բոլոր ձիերը
   8)Տարվա քանի՞ ամիս ունի 28 օր:
բոլոր ամիսներն էլ ունեն 28 և ավելի օրեր
  9)Իմ ձախ կողմի գրպանում այնքան դրամ էր, որքան` աջ գրպանում: Ես ձախ գրպանից 100 դրամանոց մետաղադրամը տեղափոխեցի աջ գրպանս: Դրանից հետո աջ գրպանում քանի՞ դրամ ավելի եղավ, քան ձախ գրպանում:
200 դրամ
 10)Դա պատահեց ռեստորանում: Սեղաններից մեկի շուրջը նստած էին երկու հայր և երկու որդի: Նրանք ճաշկերույթի ընթացքում կերան 3 խնձոր: Մեկ այլ սեղանի շուրջը նստած էին երեք հայր և երեք որդի, որոնք կերան 4 խնձոր: Ինչպե՞ս կարող է դա պատահել, եթե հայտնի է, որ նրանցից յուրաքանչյուրը կերել է ճիշտ մեկ խնձոր:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...