вторник, 31 марта 2020 г.

Արտաքին առևտուր

1. Արտաքին առևտրի մաքսային վիճակագրության ձևավորման սկզբնական տվյալներ են հանդիսանում ապրանքների մաքսային ձևակերպման ժամանակ հայտարարատուների կողմից ներկայացված բեռնամաքսային հայտարարագրերում (ԲՄՀ) և ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևում պարունակվող տեղեկությունները:

2. Մաքսային վիճակագրությունը ապրանքների ներմուծման և արտահանման հաշվառումը վարում է արտաքին առևտրի հաշվառման «ընդհանուր» համակարգի հիման վրա, որի դեպքում հաշվի են առնվում հետևյալ կարգավիճակի ապրանքները.

ՀՀ ներմուծումը

Ապրանքներ` ներմուծված ներքին սպառման համար,

Ապրանքներ` ներմուծված վերաներմուծում մաքսային ընթացակարգի համապատասխան,

Ապրանքներ` ներմուծված ՀՀ տարածքում վերամշակման համար,

Ապրանքներ` ներմուծված ՀՀ մաքսային տարածքից դուրս վերամշակվելուց հետո,

Օտարերկրյա ապրանքներ` ներմուծված անմաքս առևտրի խանութում իրացնելու համար,

Ապրանքներ` ներմուծված ՀՀ տարածք մաքսային պահեստ ընթացակարգով,

Օտարերկրյա ապրանքներ` ներմուծված ազատ տնտեսական գոտի մաքսային ընթացակարգի համապատասխան,

Ներմուծված ապրանքներ, որոնցից անձը հրաժարվել է հօգուտ պետության:

ՀՀ-ից արտահանումը

Ապրանքներ` արտահանված ազատ շրջանառության համար,

Ապրանքներ` արտահանված վերամշակումից հետո,

Ապրանքներ` արտահանված վերամշակման համար,

Հայկական ապրանքներ` արտահանված անմաքս առևտրի խանութում իրացնելու համար,

Վերաարտահանման ռեժիմով արտահանված ապրանքներ:

3. Մաքսային վիճակագրության «ընդհանուր» համակարգում չեն հաշվառվում հետևյալ մաքսային ընթացակարգերի համապատասխանող ապրանքները.

ՀՀ մաքսային սահմանով տարանցիկ փոխադրվող ապրանքները,

Ժամանակավոր ներմուծված (արտահանված) ապրանքները,

ՀՀ տարածքում ոչնչացված օտարերկրյա ապրանքները,

Արտահանվող ապրանքները, որոնցից անձը հրաժարվել է հօգուտ պետության,

Ապրանքներ, որոնք արտահանվում են ՀՀ օտարերկրյա ներկայացուցչությունների համար,

Արժույթի, արժեթղթերի ներմուծումն ու արտահանումը,

Ապրանքներ, որոնք ներմուծվել են օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար:

4. Ապրանքների ներմուծման և արտահանման հաշվառումը վարվում է մաքսային մարմնի կողմից ապրանքի բացթողման ամսաթվով, որը նշվում է ԲՄՀ-ում:

5. Ապրանքների հաշվառումը իրականացվում է.

ներմուծման դեպքում
- CIF (CIP) գներով,

արտահանման դեպքում
- FOB գներով:

6. Վիճակագրական դիտարկման ենթակա չեն այն ապրանքախմբերը, որոնց ընդհանուր մաքսային արժեքը պակաս է 50 ԱՄՆ դոլարից:

Վիճակագրական արժեքի անցումը ԱՄՆ դոլարին կատարվում է մաքսային մարմինների կողմից, ԲՄՀ ընդունման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած`արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

7. Արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման ժամանակ գործնկեր-երկիր համարվում է`

Ներմուծման դեպքում - ապրանքների ծագման երկրիրը

Արտահանման դեպքում - ապրանքների նշանակման երկիրը
- Ներմուծման դեպքում ապրանքների հաշվառումը իրականացվում է ըստ արտահանման երկրի եթե`

ապրանքների ծագման երկիրը հայտնի չէ,

ապրանքների վերաներմուծման դեպքում,

այն ապրանքների համար որոնց ծագման երկիրը հանդիսանում է Մաքսային Միության անդամ երկրներից որևէ մեկը,

ՄՄ ԱՏԳ ԱԱ 97 խմբում ընդգրկված ապրանքները

- Ներմուծման դեպքում ապրանքների հաշվառումը իրականացվում է ըստ առևտուր անող երկրի, եթե ծագման երկիրը և արտահանման երկիրը հայտնի չէ,
- Արտահանման դեպքում ապրանքների հաշվառումը իրականացվում է ըստ առևտուր անող երկրի, եթե նշանակման երկիրը հայտնի չէ:

8. ՄՄ անդամ երկրների միջև խոխադարձ առևտրի վիճակագրության վարման ժամանակ գործնկեր-երկիր համարվում է`

Ներմուծման դեպքում – ապրանքների արտահանման երկրիրը

Արտահանման դեպքում - ապրանքների նշանակման երկիրը

2015թ. վերաբերվող որոշ ցուցանիշներ տարբերվում են 2015թ. հրապարակված նույն ցուցանիշներից, քանի որ

- հաշվի են առնվել 2015թ. այն հայտարարագրերը, որոնք ճշգրտվել են մինչև նոր հրապարակումը .

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...