вторник, 31 марта 2020 г.

Բռնիր ձեռքս ես վախենում եմ

<<Բռնիր ձեռքս ես վախենում եմ>>Արմեն Նիազյան

Պատմվածքը երկու երեխաների մասին էր,ովքեր կորցրել էին իրենց մորը և ապրում էին հարբեցող հոր հետ։ Մի երեկո երբ կրկին հայրը իր հարբեցող ընկերների հետ տանը հարբեցողությամբ է զբաղվուծ,նրա ընկերներից մեկը մտնում է երեխաների սենյակ և 13 ամյա աղջկան ստիպելով տանում է հյուրասենայկ, որպեսզի պարի իրենց համար։Սակայն աղջկա եղբայրը հասկանալով,որ նրանք միայն պարով չեն բավարարվի,բղավում է այդ մարդու վրա։ Տեսնելով, որ իրեն ուշադրություն չեն դարձնում, և ցանկանալով փրկել քրոջը մոտենում է սեղանին և վերցնելով օղու շիշը հարվածում է այդ մարդուն։Քույր ու եղբայր փախչում են տանից։
Երկուսն էլ վախեցած էին,և գնալու տեղ չունեին։Քրոջն ավելի շատ վախեցնում էր եղբոր արյունոտ ձեռքը,որը նա փորձում էր թաքցնել։ Երեխաները որոշեցին գիշերել կանգառում։Երկրորդ օրը քույրը շուտ էր արթնացել քնից ։ Արթնանալով տեսավ, որ իր կողքին ուտելիք էր դրված, և ծածկված էին տաք վերարկուվ ։ Նայեց շուրջը, և տեսնելով որ այգին դատարկ է , հեռվում մենակ նստած մի տատիկի նկատեց։ Տատիկը մոտեցավ նրանց և իմացավ նրանց ողջ պատմությունը։ Որոշեց տանի իր տուն, կերակրի և պահի։ Տանելուց ժամեր անց ոստիկանները եկան երեխաների ետևից։Պարզվեց սպանություն էր կատարվել այդ նույն երեկո։ Սպանվել էր երեխաների հայրը։ Ոստիկանները տարան տղային։Իհարկե Արամը չէր սպանել իր հորը,սակայն միակ կասկածյալը նա էր։ Դա տեսնելով հոր ընկերը,և տեսնելով տղայի տառապանքը որոշեց որ ինքը պետք է ներկայանա ոստիկաններին և մեղքը վերձնի իր վրա , քանի որ ինքն էր սպանել երեխաների հորը։ Քույր և եղբայր որբ էին մնացել ։ Եվ ամեն բան մի ակնթարթում սևացավ , գունազրկվեց, կորցրեց իր իմաստը ...
Աշխարհը փոքրացավ և դարձավ սպիտակ մի ծածկոց,որով ծածկել էին մահացած հոր դին ։



Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...