пятница, 20 марта 2020 г.

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց
Ես մարդկայինություն եմ պահանջում, պարզ , հասարակ, մարդկայնություն։Ամեն ինչի մեջ,ամեն տեղ։

Չարենցը այդ օրը տրամադրություն չուներ: Փողոցում պատահական հանդիպում է մի կնոջ, ով իր աղջկա համար Մոսկվայից բերել է ձմեռային մի զգեստ, որ հագնում են դահուկավորները, սպորտային մի սիրուն հագուստ, որ այն ժամանակ Երևանում չտեսնված բան էր: Աղջիկը հագնում, իջնում է բակ: Նրան անմիջապես շրջապատում էին ծանոթ-անծանոթ երեխաներ: Սկզբից հետաքրքրվում էին, հիացած նայում, հետո սկսում էին տնազ անել, մինչև իսկ ծաղրել, քաշքշել…

Չարենցը սկսում է քննադատել այդ կնոջը և ասում է, որ աղջկա մեջ կինը սերմանում է գերազանցության հոգեբանություն նրա մեջ: Կինը ասում է, արդյո՞ք իրավունք չունի իր աղջկան հագցնել թանկ և գեղեցիկ: Չարենցը այդ պահին կատաղում է և ասում, որ մինչև դատարան կգնա: Կինը հեգնանքով ասում է, որ Չարենցը չէ, որ իրեն պետք է ասի ինչ անի: Չարենցն արդեն ձայնը բարձրացրել էր, ու սպառնում էր, որ մինչև դատարան կգնա: Կինը ասաց, որ չի վախենում, որովհետև իրավացի է նա ու հեռանում է: Վերջում Չարենցը ասաց.

-Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն: Ամեն ինչի մեջ, ամեն տեղ:

Իմ կարծիքով սխալ վարվեց Չարենցը։
Եթե մայրը կարողանում է իր երեխային գեղեցիկ հագցնել, ամեն ինչով ապահովել,ապա ինչու՞ պետք է չանի ։
Կարծում եմ գեղեցիկ հագցնելու հետ մեկտեղ պետք է նաև գեղեցիկ դաստիրակել երեխային։ Չէ որ գեղեցիկ հագուստի մեջ ավելի գեղեցիկ հոգի պետք է լինի։ Ճիշտ դաստիրակություն և ամեն ինչով ապահոված լինել, ինձ թվում է դա իդեալական կյանք է։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...