Մուշեղ Գալշոյանի《Սպասում》պատմվածքը ունի շատ խոր իմաստ։
Այս պատմվածքը Կոմիտասի կյանքից մի հատված է ։ Կոմիտասը շատ է տանջվել , շատ սոված օրեր է անցկացրել։ Կոմիտասի ամեն մի խոսքը ունի տանջված օրերի հիշողություն ։ Նա
տանջվում էր իր հայ ազգի համար , այն հին ազգի , որը տառապել է , տանջվել , բայց իր հայ երգը , հայ լինելը չի մոռացել , նորից շնչել, և շնչում է։Նա չէր ցանկանում լսել փուչ խոսքեր։Իր ազգը ապրում էր ու պիտի ապրեր։ Կոմիտասը ամեն մի հայ մարդու կյանքով էր ապրում , մտածում նրա օրվա հացի մասին , գումար կորցրած անծանոթի մասին , որովհետև Կոմիտասը համարում էր , որ դա ինքն է ։ Ամբողջ կյանքը ապրելով Բեռլինում , ամեն վարկյան նա մտածում, տանջվում էր հայի համար։
Այս պատմվածքը ունի խոր արմատներ ։ Այստեղ նկարագրվում է հայ ազգի տանջված օրերը , սոված ու ծարավ , առանց հագուստի , անտուն մարդկանց մասին , որոնք փախստականներ էին , իրենց տուն ու տեղը թողած ընկել էին Բեռլինի փողոցները ։ Կոմիտասը ապրել է այդ ցավը , զգացել իր մարմնի վրա սով , դաժանություն։Իմ կարծիքով ինչքան էլ հայ ազգին հալածեն , միևնույնն է , նա չի կոտրվում , չի կորցնում իր հույսը վաղվա լավ օրվա նկատմամբ։ Չի մոռանում իր լեզուն , հավատը, իր երգն ու երաժշտությունը , պարը ։ Կոմիտասը նույնպես հույսը չկորցրեց ու հավատաց , որ վաղը ավելի լավ օր է լինելու ։
Աղբյուրը ՝ Մուշեղ Գալշոյան <<Սպասում>>
Աղբյուրը ՝ Մուշեղ Գալշոյան <<Սպասում>>
Комментариев нет:
Отправить комментарий