вторник, 28 апреля 2020 г.

Սպասում


Մուշեղ ԳալշոյանիՍպասումպատմվածքը ունի շատ խոր իմաստ։
Այս պատմվածքը Կոմիտասի կյանքից մի հատված է ։ Կոմիտասը շատ է տանջվել , շատ   սոված օրեր է անցկացրել։ Կոմիտասի ամեն մի խոսքը ունի տանջված օրերի հիշողություն ։ Նա 
տանջվում էր իր հայ ազգի համար , այն հին    ազգի , որը տառապել է , տանջվել , բայց իր    հայ երգը , հայ լինելը չի մոռացել , նորից շնչելև շնչում է։Նա չէր ցանկանում լսել փուչ խոսքեր։Իր ազգը ապրում էր ու պիտի ապրեր։    Կոմիտասը ամեն մի հայ      մարդու կյանքով էր ապրում , մտածում նրա   օրվա հացի մասին , գումար կորցրած   անծանոթի մասին , որովհետև Կոմիտասը    համարում էր , որ դա ինքն է ։ Ամբողջ կյանքը ապրելով Բեռլինում , ամեն վարկյան նա   մտածումտանջվում էր հայի համար։
Այս պատմվածքը ունի խոր արմատներ ։  Այստեղ նկարագրվում է հայ ազգի տանջված   օրերը , սոված ու ծարավ , առանց հագուստի , անտուն մարդկանց մասին , որոնք  փախստականներ էին , իրենց տուն ու տեղը    թողած ընկել էին Բեռլինի փողոցները ։  Կոմիտասը ապրել է այդ ցավը , զգացել իր   մարմնի վրա սով , դաժանություն։Իմ կարծիքով ինչքան էլ հայ ազգին հալածեն , միևնույնն է , նա չի կոտրվում , չի կորցնում իր հույսը վաղվա լավ օրվա նկատմամբ։ Չի մոռանում իր լեզուն , հավատըիր երգն ու երաժշտությունը , պարը ։  Կոմիտասը նույնպես հույսը չկորցրեց ու  հավատաց , որ վաղը ավելի լավ օր է լինելու ։
Աղբյուրը ՝ Մուշեղ Գալշոյան <<Սպասում>>

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...