среда, 8 апреля 2020 г.

Պլաստիկ

20-րդ դարի 70-ական թվականներից սկսած ամբողջ աշխարհում լայն թափով սկսեց զարգանալ պոլիէթիլենային տոպրակների (ցելո‎ֆաններ), պայուսակների, պարկերի, շշերի արտադրությունը ու դրանց կիրառությունը: Ապրանքների փաթեթավորման նպատակով հազարավոր տոննաներով արտադրվող եւ սպառվող պոլիէթիլենային տոպրակներն ու պլաստիկ շշերը օգտագործումից հետո հայտնվում են  աղբատարում կամ, որ  ավելի վատ  է,  փողոցներում ու բնության գրկում:  Այդ առումով, Հայաստանը, ցավոք,  գովելի իրավիճակում չէ: Ամեն օր, ամեն տեղ,  լինի դա քաղաքում կամ բնության գրկում, մենք ականատես ենք լինում թափված հազարավոր պլաստիկ շշերի կույտերի կամ օդում սավառնող պոլիէթիլենային տոպրակների երամների: Այս հիմնախնդրով Հայաստանում զբաղվում են տասնյակ հասարակական կազմակերպություններ, իսկ վերամշակմամբ զբաղվում են հատուկենտ ընկերություններ, սակայն շրջակա միջավայրն ավելի մաքուր չի դառնում: Չկա սոցիալական պատասխանատվություն և, որ նույքան կարևոր է, չկա  որոշումներ կայացնելու ու հիմնախնդիրներին լուծում տալու քաղաքակական կամք:  Մինչդեռ,  ամբողջ քաղաքակիրթ աշխարհն արդեն վաղուց փնտրում է և գտել է պոլիէթիլենային տարաների թափոնների  տեսակավորման ու վերամշակման ձևեր:

Ես կարծում եմ , որ պլաստիկ շշերի և պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը պետք է նվազեցնել։ Հազարավոր կենդանիներ պլաստիկե աղբի պատճառով մահանում են։ Պալստիկը և ցամաքում, և ջրում միայն վնաս է տալիս։ Հայաստանը ևս ունի մարդկանց կողմից մի փոքր բարեխղճության կարիք։ Ամեն երկրորդը իր տոպրակը , շիշը պլաստիկե նետում է ուր պատահի։ Եվ նույնիսկ չի էլ մտածում որ իր այդ քայլով իր երկիրն է փչացնում։
Ես բոլոր մարդկանց կոչ եմ անում, լինեն ավելի հետևողական, իրենց աղբը չնետեն ուր որ պատահի։ Իսկ ընդհանրապես լավ կլինի, որ քաղաքում ամեն տեղ, որտեղ որ աղբաման կա դրա կողկին լինի պոլիէթիլենային իրերի համար նախատեսված արկղեր։

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...