- Ջրային ռեսուրսների բաշխվածությունը երկրի
Ջուրը կա երկրագնդի բոլոր թաղանթներում։Ջուրը ամենա կարևոր բնական ռեսուռսներից է։ Այն մեծ կիրառում ունի մարդկանց կենցաղում։Այն օգտագործվում է բոլոր տնտեսական ճյուղերում։
Թեև հսկայական է երկրագնդի ջրային զանգվածը, սակայն դրա մեծ մասը աղի է և պիտանելի չէ մարդու կողմից օգտագործման համար: Քաղցրահամ ջրի պաշարները կազմում են ողջ ջրային զանգվածի 2.5%-ը, ընդ որում դրա միայն մի մասն է պիտանի խմելու համար: Քաղցրահամ ջուրն աշխարհում աստիճանաբար ձեռք է բերում կարևոր ռազմավարական նշանակություն և միջազգային հարաբերություններում դառնում է լուրջ քաղաքական գործոն:
Ջրային ռեսուրսների բացարձակ մեծամասնությունը բաժին է ընկնում համաշխարհային օվկիանոսին, միայն մի փոքր բաժին` ցամաքային ջրերին: Ջրային ռեսուրսների մի մեծ զգալի բաժինը կազմում են Անտարկտիդայի, Արկտիկայի և բարձր լեռների սառցադաշտերը: Բևեռային շրջաններում սառցադաշտերը դանդաղորեն սահում են դեպի օվկիանոս, որտեղ առաջացնում են այսբերգներ:
Երկրագնդի ցամաքում ջրային պաշարները չափազանց անհավասար են բաշխված: Զարգացող երկրներում 1 մլրդ մարդ զրկված է մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունից, իսկ աշխարհի բնակչության 20%-ը զգում է նրա անբավարարությունը: Ներկայումս Պարսից ծոցի արաբական երկրներում 1 լիտր հում նավթի փոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է շահավետ գործարք: Ջրի անբավարարությամբ են տառապում Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր արևելքի,Ասիայի երկրները: Ջուրը վճռորոշ սահմանափակող գործոն է դարձել Հարավային Աֆրիկայի զարգացման համար: Հսկայական քանակի ջուր է օգտագործում Եվրոպան:
Աֆրիկայում եւ Մերձավոր արեւելքում ջրի հարցն արդեն սրված է և պատճառ է հանդիսանում ոչ միայն հետամնացության եւ աղքատության, այլև քաղաքական անկայունության, էթնիկական և միջպետական կոնֆլիկտների: Եգիպտոսը, Սուդանը եւ Եթովպիան մշտապես թշնամանքի մեջ են Նեղոսի ջրերի համար: Այդպիսի խնդիր կա պաղեստինցիների եւ հրեաների միջև Հորդանանի ջրերի, Թուրքիայի եւ Իրաքի միջեւ՝ Տիգրիս գետի ջրերի, Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ՝ Եփրատի ջրերի, Հնդկաստանի եւ Բանգլադեշի միջեւ՝ Գանգես գետի հոսքի համար:
ՓՀԷԿ-եր՝ էկոլոգիական աղետներ Հայաստանի գետային ցանցի համար
Հայաստանում ջրային ռեսուրսներն աղտոտվում են կոյուղաջրերով, արդյունաբերական թափոններով, կենցաղային աղբով: Մաքրման կայաններն իրականացնում են միայն մեխանիկական մաքրում: Կեղտաջուր արտանետողների նկատմամբ կեղտաջրերի նախնական մաքրման պահանջ չկա: Օրինակ հանքարդյունաբերողը պոչամբարի պարզարանից դուրս եկող ջուրն առանց կենսաբանական և քիմիական մաքրման իրավունք ունի բաց թողնել գետ և դա դիտվում է նորմալ: Ջրային ռեսուրսի մեջ արտադրական կեղտաջրերի արտանետման արգելքը ՀՀ ջրային օրենսգրքով սահմանվեց 2018թ-ին: 62.1 հոդվածի 1-ին կետով սահմանվեց. «Արգելվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը ջրային ռեսուրսի մեջ, եթե տվյալ կեղտաջրի քանակական և որակական չափանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հաստատած՝ թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր եւ անհատական պահանջներին»: Թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր պահանջները սահմանում է լիազոր մարմինը: Օրեսգրքի փոփոխության այս կետը ուժի մեջ է մտնելու 2030 թվականին:
ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի 2017 թվականի տվյալներով` հանրապետության ուսումնասիրված 43 գետից 15-ն ունեն ամենաբարձր 5-րդ դասի աղտոտվածություն, որոնցից Դեբեդը, Ախթալան, Շնողը, Նորաշենիկը, Ողջին, Կարճևանը, Արծվանիկը, Մասրիկը հանքարդյունաբերության ազդեցության կրողներն են:
- ՓՀԷԿ-եր Փամբակ գետի վրա
Փամբակը համարվում է Դեբեդի հիմնական վտակը և նրա վերին հոսանքը։ Գետի ակունքը Ջաջուռի թամքոցի արևելյան լանջին գտնվող աղբյուրն է, որը գտնվում է Շիրակի և Փամբակի լեռնաշղթաների հատման մասում։ Գետի երկարությունը 86կմ է, ավազանը` 1370 քկմ։ Առավել խոշոր վտակը Գետիկն (Չիչխան) է, որը Փամբակ գետ է թափվում գետաբերանից 52 կմ հեռավորության վրա։ Գետը խողովակի մեջ է վերցված 20765 մետր երկարությամբ գումարային տարածքում, որը կազմում է գետի 24.145349%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա ճգնաժամային վիճակ է ստեղծել Փամբակ գետի համար:
Ըստ 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն ըստ շահագործող ընկերությունների Էլեկտրական էներգիա արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական ցուցանիշների` Փամբակի վրա կառուցված են հետեւյալ ՓՀԷԿ-երը`
«Արջուտ-2» ՓՀԷԿ, շահագործող` «Լեռ և ջուր» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 1880 մետր
«Սպիտակ ՀԷԿ-1» ՓՀԷԿ, շահագործող` «Էլիզա ֆարմ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 2685 մետր
«Վահագնի» ՓՀԷԿ, շահագործող` «Ապահով տանիք» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 16200 մետր կառուցված է Նովոսելցովո-Վանաձոր ջրատարի Փամբակ գետ վրա:
Комментариев нет:
Отправить комментарий