пятница, 17 апреля 2020 г.

Վերջին ուսուցիչը

Ես ընդերձեցի Վարդգես Պետրոսյանի "Վերջին ուսուցիչը"։
Վիպակը պատմում էր մի դասարանի մասին, որը միշտ պատմությունների մեջ էր ընկնում, սակայն այդ դասարանում կար նաև համախմբվածություն։
Այդ ժամանակահատվածում դպրոց է ընդունվում Վահան Մամյանը։
Քանի որ այդ պատմությունների մեջ ընկնելու հաջողություն ունեցող դասարանի դասղեկը մահացել էր, նրան փոխարինելու է գալիս Մամյանը ։ Մամյանը առաջին անգամ այդ դասարանում պատմում է թե ինչպես իրենց ընկերներով մի ամբողջ գարնանային գիշեր ընդերձել են "Մանոն Լեսկո"ն ։ Նա երեխաներին խորհուրդ էր տալիս ևս ընդերձել այդ գիրքը ։ Նա դասարանը փոխեց հարյուր ութսուն աստիճան։ Նրանք անգամ որոշել էին, որ ամբողջ դասարանով մնան նույն դասարան։

Ինձ ամենաշատը դուր եկավ այս տողերը։

Մութը աշխարհը խլում է մարդուց, բայց նրան վերադարձնում է ինքն իրեն:

Կարծում եմ ճիշտ խոսքեր են, չէ որ մարդկանց կյանքում գիշերը տարբեր դեր ունի։ Գիշերը մարդիկ կամ մտածում են կամ փորձում են մտքերից ազատվել։ Կամ փորձում են քնել, կամ որոշում են արդուն մնալ։ Գիշերվա մեզ անհանգստացնող մտքերը դրանք այն մտքերն են, որոնք մենք ողջ օրը փորձում ենք թաքցնել ինքներս մեզանից ։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...