пятница, 17 апреля 2020 г.

Վարդգես Պետրոսյանի առեղծվածային սպանությունը

1994թ. ապրիլի 15-ին սպանվեց ժամանակի մտավորական, գրողների միության նախագահ Վարդգես Պետրոսյանը:

Վարդգես Պետրոսյանը ծնվել է 09.08 1932թ. Աշտարակ քաղաքում:

1954-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1954—1961-ին աշխատել է «Սովետական Հայաստան», «Ավանգարդ» և այլ թերթերի խմբագրություններում։ Վարդգես Պետրոսյանը գրականություն է մտել բանաստեղծություններով՝ «Բալլադ մարդու մասին» (1958) ժողովածու, այնուհետև անցել է արձակի, գրել է «Նամակներ մանկության կայարաններից» պատմվածաշարը, «Ապրած և չապրած տարիներ» (1970), «Վերջին ուսուցիչը» (1980) վիպակները և այլ գործեր։ Սովետական Հայաստանի և սփյուռքահայության կյանքի ու պատմության իմաստավորման տեսանկյունից է գրված «Հայկական էսքիզներ» (1969, 1982) էսսեն։ Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է երիտասարդության հոգեբանության բացահայտմանը «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (1964), «Դեղատուն «Անի»» (1973) և այլն։ Հայաստանի լեռնային գյուղերի ճակատագրին և արդիական խնդիրներին է նվիրված «Մենավոր ընկուզենին» (1981) վեպը։ Հեղինակի հրապարակախոսական, ուղեգրական, գրաքննադատական նյութերն ի մի են բերված «Հավասարում բազմաթիվ անհայտներով» (1977) գրքում։ Բեմադրվել է Վարդգես Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (1975) թատերգությունը, բեմականացվել են «Վերջին ուսուցիչը» (1979), «Հայկական էսքիզներ» (1980), «Ապրած և չապրած տարիներ» (1982) գործերը։ Նրա երկերը թարգմանվել են ԽՍՀՄ և աշխարհի այլ ժողովուրդների լեզուներով։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1969), ՀԽՍՀ պետական մրցանակ (1979)։ ՀԿԿ Կենտկոմի անդամ է 1966-ից։ ՀԽՍՀ IX-X գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» շքանշաններով:
Ու՞մ էր ձեռնտու նրան վերացնելը: Պաշտոնապես Վարդգես Պետրոսյանն ամուսնացած եղել է 2 անգամ, բայց կյանքի վերջում ապրում էր, ոչ պաշտոնական ամուսնությամբ, մի երիտասարդ աղջկա հետ: Նախորդը՝ տիկին Սոնան, չէր ցանկանում բաժանվել և երրորդ անգամ չէր ներկայանում դատարան, որտեղ պետք է լսվեր Վարդգես Պետրոսյանի հայցն ընդդեմ կնոջ: Չորրորդ դատական նիստը նշանակված էր և պետք է տեղի ունենար Վարդգես Պետրոսյանի սպանությունից երկու օր անց: Ասում են, որ անկախ այն բանից, կինը կներկայանա՞ր դատարան, թե՞ ոչ, դատարանը հայցը վճռելու էր հօգուտ Վարդգես Պետրոսյանի:
Դատարանի այդ վճռով տիկին Սոնան կզրկվեր Պետրոսյանի մի քանի տներից, ունեցվածքից:
Այստեղից էլ առաջացավ այդ վարկածը, որ տիկին Սոնային էր անհրաժեշտ այդ սպանությունը: Նրան ձերբակալեցին, սակայն կարճ ժամանակ անց տիկնոջը հաջողվեց ինչ-որ կերպ խափանման միջոցը փոխել, դուրս գալ բանտից՝ ստորագրությամբ, և անհետանալ երկրից:
Այժմ տիկին Սոնան ապրում է ԱՄՆ-ում:
Որքանով էին տիկին Սոնայի դեմ մեղադրանքները ճիշտ, պետք է դատարանը պարզեր, բայց դատն այդպես էլ տեղի չունեցավ Սոնայի փախուստի պատճառով: Այնպես որ, թերևս, այս սկանդալային հարցն այդպես էլ մնալու է բաց, իսկ տաղանդաշատ հայ գրողներից մեկի սպանության։

  

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...