Քչերը գիտեն, որ Թումանյանի սիրտը գողացել էր նրա որդին: Երբ Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը, դիահերձման ժամանակ Թումանյանի որդի Արեգը, բժիշկներից խնդրել էր Թումանյանի սիրտը: Դրանից հետո նա նամակ է գրել իր մյուս եղբորը.
«Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:
Երկար ժամանակ հարազատները պահում էին այն իրենց առանձնատանը: Մի օր Իսահակյանը գալիս և հյուրընկալվում է Թումանյանի տանը: Նա պետք է քներ հենց Թումանյանի սենյակում: Առավոտյան նա ասաց, որ չի կարողացել քնել՝ պատճառը Թումանյանի սիրտն էր: Դրանից հետո Թումանյանի սիրտը տեղափոխվեց Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան: 1994 թվականին ի կատար ածվեց Թումանյանի փափագը: Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում:
Комментариев нет:
Отправить комментарий