воскресенье, 6 октября 2019 г.

Չապլինի նամակը իր դստերը


Կարդալով Չապլինի նամակը իր դստերը կարող եմ ասել,որ նա շատ հոգատար հայր էր։Նա վախենում էր,որ իր հրաշալի աղջիկը կարող է դառնալ այն մարդկանցից ովքեր իրենց ամենքից վեր էն դասում։Չարլին խրատում էր աղջկան իր կյանքի փորձով։Նրա նամակը շատ խորհելու տեղիք է տալիս, չէ որ այն ամենը ինչ որ նա ասում էր իր աղջկան դա մեր բոլորիս կյանքն է։ Նա իր աղջկա և մեր համար պարզ էր դարձնում կյանքի,մարդկանց իրական արժեքները։ Նա իր աղջկան խրատում էր,որ սիրտը ոսկով չվաճառի,քանզի ամենամեծ ոսկին դա արևն է ։Չարլին ասում էր, որ հանուն արվեստի բեմի վրա կարելի հայտնվել նաև մերկ, բայց այնտեղից պետք է վերադառնալ հագնված: Նա կարծում էր, որ աղջկա մերկ մարմինը կպատկանի միայն նրան,ով կսիրի նրա մերկ հոգին։

Ես չեմ եղել հրեշտակ,բայց որքան կարողացել եմ փորձել եմ լինել մարդ...

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...