Չարենցին ծանոթացա, երբ նա 1925 թվականին իր արտասահմանյանուղևորությունների ժամանակ Վենետիկ էրեկել, իսկ հանդիպել եմ նրան առաջինանգամ 1907 կամ 1908 թվերին Ղարսում: Իջելէի հյուրանոցներից մեկում, որի առաջինհարկում մի պարսկահայ՝ Աբգար անունով,գորգի խանութ ուներ, /ի դեպ, դա Չարենցիհայրն էր/: Մի օր կանգնել էի գորգավաճառիխանութի դռան առաջ, մեկ էլ դեմս ելավ միվտիտ, կարճահասակ պատանի՝ սուր ու ծուռքթով: Ոտքերը չռած՝կանգնեց դիմացս ևճնշող հայացքով, առանց աչք թարթելու՝սկսեց նայել ինձ, ձեռքին էլ մի գիրք կար՝փոքր ֆորմատով: Մի երկու անգամշուռումուռ եկա՝ ազատվելու համար այդպատանու խուզարկու հայացքից, բայցտեսա, որ հնար չկա, նա աչքերը չի կտրումերեսիցս, մոտեցա և մի ապտակ տվի: Տղանայլևս չմնաց, թողեց ու հեռացավ: Անցավժամանակ: Արտասահմանում գտնվածսմիջոցին՝ մի օր, Վենետիկից ոչ հեռու գտնվողՊադուա կոչված վայրն էի գնացել, այդտեղմի հայ բժիշկ պետք է վիրահատեր որդուսնշագեղձերը: Նույն օրը՝ ուշ երեկոյան,Վենետիկ վերադարձա, հյուրասենյակումսհանդիպեցի
մի երիտասարդի՝ բավականազատ ձևով բազկաթոռին նստած, ոտքըոտքին դրած, ծխախոտը բերանին՝ ինձսպասելիս: Առաջին տպավորությունս վանիչէր: Ինձ տեսնելուն պես երիտասարդը տեղիցվեր ցատկեց և «Չարենցն եմ» ասելով՝ներկայացավ ինձ:
Եղիշեի պոեզիային լավ ծանոթ էի, ուստիանունն իմանալով՝ վրա պրծա և ճակատըհամբուրեցի: Չարենցը ինձ հիշեցրեց 1908 թվականին իրեն հասցրածս ապտակի մասինև ավելացրեց, որ այն ժամանակ ձեռքումեղած գիրքը «Երգեր ու վերքերն» է եղել, որըկարդացած լինելով՝ ուզեցել է տեսնել ինձ:Ասաց նաև, որ կարծելով, թե բանաստեղծըարտասովոր մարդ պետք է լինի, ակնապիշնայել է ինձ: «Բանաստեղծին սրբացած մարդկարծելու պահին, երբ ապտակդ կերա, — ավելացրեց Չարենցը, — ամեն ինչ իրարխառնվեց, թողի ու հեռացա»: Արարքս այլկերպ բացատրել չկարողանալով՝ ժպտացի ևասի.
— Եղիշ ջան, ընդունի՛ր այդ ապտակս որպես«ուստա սիլլա):
Комментариев нет:
Отправить комментарий