Իմ մայրիկը պատմում է իր պապիկի մասին,թե ինչպես են
կարողացել մի փոքրիկ տնակում ապրել մեծ տատիկ պապիկներով,հարսներով ու փեսաներով,տղաներով,
աղջիկներով ու նրանց երեխաներով:Միասին եղել են համերաշխ,զիջող ու հարգող:
Հայրիկս էլ իր տատիկ-պապիկների մասին է պատմել:Հայրիկիս
պապիկին գերմանացիները բռնել են կախաղան են
ուզեցել հանել,Պապիկս էլ սկսել է երգի միջոցով պատմել հայերի,իր ընտանիքի մասին:Պատմել
է,որ տանը քույրեր ու եղբայրներ ունի,որ իրեն են սպասում:Ասել է,որ իր հայրը մահացել
է,և նա պետք է իր քույրերին ու եղբայներին,և
որ նա չի կարող մահանալ:Այդ լսելով գերմանացին իր որոշումը փոխել է ու ազատ է արձակել Պապիկին:Հետո Պապիկը գիշերով
ճանապարհ է ընկել,մի քանի գիշերներ է անցկացրել սոված ու հասել իրենց գյուղ:Գիշերով
հասել է տուն,դուռը թակել,մայրն ու երեխաները վախեցել են,չեն ցանկացել դուռը բացել,բայց
Պապի ձայնը լսելով բացել են,բայց չեն ճանաչել
նրան:Նրա դեմքը այնքան կեղտոտ է եղել:Պապիկը տուն է մտել ու պատմել,թե ինչպես
է տուն եկել:երկար տարիներ են անցել,ու մի օր
Պապիկի պատմությունը թերթում տպագրել են:
Ես հպարտանում եմ իմ երկու Տատիկներով ու Պապիկնեով
, իմ գերդաստանով:
Իմ ծնողնեը ինձ շատ են պատմում նրանց մասին: (Սա իրական
պատմություն է)
Комментариев нет:
Отправить комментарий