Իմ նախնտրած
երգը և երաժշտությունը
Բոլորն
էլ գիտեն,որ հայկական ազգագրական երգերի նախապապը Կոմիտասն է:Նա է անցել բոլոր գյուղերով
և լսել,գրել այդ մարդկանց երգած երգերը:Նա է մեզ հասցրել այդ գանձերը,սակայն պետք է
նշեմ նաև,որ հայ երիտասարդությունը շատ քիչ բան գիտի Կոմիտասի մասին,ինչը չէի ասի Սեբաստացիների
մասին,քանի որ մենք ամեն ուս.տարի անցնում ենք Կոմիտասի բանաստեղծությունները,երգում
ենք նրա գրած երգերը:Ունենում ենք նաև Կոմիտասյան օրեր:Նա մեզ հյուր է գալիս ամեն տարի
իր բանաստեղծություներով և երգերով,իսկ մենք նրան սիրով ենք հյուրընկալում մեր դպրոցում,քանի
որ նրա ստեղծագործությունները շատ ենք սիրում:Ես ևս շատ եմ սիրում Կոմիտասին,նրա ստեղծագործությունները,սակայն
դրա հետ մեկտեղ սիրում եմ նաև ժամանակակից երաժշտություն:Ես կարծում եմ,որ եթե ցանկանանք
կկարողաննանք միավորել ազգային երգը և ժամանակակիցը:Պետք է միայն փորձել:
Комментариев нет:
Отправить комментарий