Կարդա՛ Դինո Բուցատիի «Խեղճ երեխա» ստեղծագործությունը
Խեղճ երեխա: Դինո Բուցատի
Մի զբոսայգում երեխաների խմբերը պատերազմ են խաղում:
Նրանցից շատերը շիկահեր են, վարդագույն մաշկով, կապույտ աչքերով: Ու քանի որ տղեկները հաճախ բնազդորեն դաժան են լինում, նրանց անողոք կատակների առարկան հինգ տարեկան մի երեխա է, պստլիկ, լղարիկ, սև մազերով:
Ի վերջո, ցեխակոլոլ, կոտրված խաղալիք-հրացանով, հարթ ու սև մազերով տղեկը ապաստան է գտնում մոր մոտ:
-Խեղճ երեխա, -բացականչում է մի կին, որը կանգնած է նրա մոր հետ: Ու շոյում է նրան:
Երեխան վեր է հառում աչքերը՝ երախտապարտ, փորձում է ժպտալ: Ու լուսավոր մի շող, լոկ մի պահ, անցնում է նրա դժգույն դեմքի վրայով:
Ամբողջ դառը մենակությունը փխրուն, անմեղ, նվաստացած ու պաշտպանվող էակի. մի քիչ սփոփանքի հուսահատ ցանկությունը. մաքուր, ցավագին ու գեղեցիկ զգացմունք, որն անհնար էր բառերով արտահայտել:
Մի վայրկյանով,-ու դա եղավ վերջին անգամը,-նա դարձավ մեղմ, քնքուշ ու տառապող երեխա, որը չէր հասկանում, թե ինչու, ու իրեն շրջապատող աշխարհից մի քիչ լավ բան էր խնդրում:
Բայց դա մի պահ եղավ միայն:
-Դե արի, Դոլֆի, շորերդ փոխիր,- բարկացկոտ ասաց մայրն ու նրան թափով քարշ տվեց տուն:
Այդժամ, երեխան նորից սկսեց անզուսպ հեկեկալ, նրա դեմքը հանկարծ դարձավ տգեղ, մի անողոք հաստատակամություն ծամածռել էր նրա բերանը:
-Կրակ ու պատիժ են էս էրեխեքը,-բացականչեց մյուս կինը՝հրաժեշտ տալով.
«Ցտեսություն, տիկին Հիտլեր:
. Դուրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
Անհասկանլի
բառեր չկան:
. Դուրս գրիր այն տողերը, որտեղ երևում է, որ երեխային նեղացնում էին խաղի ժամանակ:
. Դուրս գրիր այն տողերը, որտեղ երևում է, որ երեխային նեղացնում էին խաղի ժամանակ:
Ու քանի որ տղեկները հաճախ բնազդորեն դաժան են լինում, նրանց անողոք կատակների առարկան հինգ տարեկան մի երեխա է, պստլիկ, լղարիկ, սև մազերով:
. Ո՞ր խոսքերն էին, որ սփոփեցին, մխիթարեցին երեխային: Դուրս գրիր դրանք:
-Խեղճ երեխա, -բացականչում է մի կին, որը կանգնած է նրա մոր հետ: Ու շոյում է նրան:
. Ի՞նչ զգաց երեխան այդ սփոփող խոսքերից: Դուրս գրիր այդ տողերը:
Երեխան վեր է հառում աչքերը՝ երախտապարտ, փորձում է ժպտալ: Ու լուսավոր մի շող, լոկ մի պահ, անցնում է նրա դժգույն դեմքի վրայով:
Ամբողջ դառը մենակությունը փխրուն, անմեղ, նվաստացած ու պաշտպանվող էակի. մի քիչ սփոփանքի հուսահատ ցանկությունը. մաքուր, ցավագին ու գեղեցիկ զգացմունք, որն անհնար էր բառերով արտահայտել:
. Մի քանի նախադասությամբ կարծիքդ հայտնիր երևույթի, կատարվածի վերաբերալ
Իմ կարծիքով չի կարելի փոքրիկ երեխայի հետ այդպես վարվել,քանի որ նա շատ շուտ է վախենում և սկսում
է լաց լինել: Այդ փոքրիկ երեխայի մայրը շատ կոպիտ խոսեց երեխայի հետ,իսկ երեխան ազդվեց
իր մայրիկի ասածներից , և սկսեց լաց լինել:Փոքրիկ
երեխաների հետ նուրբ և հանգիստ պետք է խոսես, պետք է նրան բացատրես,որ այդպես չի կարելի,
այլ ոչ թե նրան քաշ տալ ետեևից այնպես, որ երեխան սկսի լաց լինել:
. Ինչպե՞ս կավարտեիր ստեղծագործությունը:
. Ինչպե՞ս կավարտեիր ստեղծագործությունը:
Երբ նրանք հասան տուն , մայրը գրկեց փոքրիկին ու ջերմ-ջերմ
համբուրեց: Նա էլ չնախատեց տղային, որովհետև
զգացել էր իր կոպիտ վարվելաձևը :Զգույշ հանեց նրա կեղտոտ շորերը , և լվացացրեց: Երեկոյան արդեն ժպիտով էին
հիշում առավոտյան կատարվածը : Տղան իր փոքրիկ ձեռքերով ամուր գրկել էր մորը,մայրն էլ գիրկն էր առել տղային
:
. Ի՞նչ վերնագիր կտայիր:
Սևուկը
Комментариев нет:
Отправить комментарий