понедельник, 4 декабря 2017 г.

Մայրենի

07.11.2017
 Սովորի՛ր Դ. Դեմիրճյանի   «Ավելորդը» ստեղծագործությունից դուրս գրված բառերը
. 
Պատասխանիր հետևյալ հարցերին.

.
Գրողն ինչպե՞ս էր նկարագրում Հաճի աղային:
Հաճի աղան վաթսունից-յոթանասուն  տարեկան մարդ էր:Նա կուզ  ուներ,քիթը սապատավոր էր իսկ իր մեջքի կուզին մի հաս շալ էր գցած:

.  «Ավելորդը»  
Դ. Դեմիրճյանի հոգեբանական պատմվածքներից է: Ինչո՞վ է արտահայտված այդ հոգեբանական կողմը:

Նրանով է արտահայտված,որ Հաճի աղան, երբ փաղչում էր քաղաքից ,նա իր հիվանդ քրոջը չվերցրեց, թողեց նրան այդ տանը: Այդ տունը արդեն իսկ վտանգավոր էր,քանի որ թուրքերն էին գալու,իսկ իր քույրը իր համար պիտանի չէր: Անցավ մի որոշ ժամաանակ և Հաճի աղան հիվանդացավ,նա արդեն համբարձում էր հոգին և դրա համար էլ քահանա էին կանչել,որպեսզի լսի և մեղքերի թողություն տա նրան:Երբ արդեն շունչը փչելու  վրա էր նա ասաց իր վերջին խոսքերը, և հանեց բարձի տակից երկու թղթերում փափափված ոսկեդրամններ,և ասաց,որ մեկը քահանան իրեն պահի,իսկ մյուսը տա աղքատներին:Նա ասաց դա և մահացավ:

. 
Պատմվածքից առանձնացրու՛ այն հատվածները, որոնք ներկայացնում, բնութագրում են Հաճի աղային: Ո՞վ էր նա, կյանքի ինչպիսի՞ ճանապարհ էր անցել: Նրա գերդաստանը:
Հաճի աղան  վաթսունից-յոթանասուն տարեկան կլիներ,նա ուներ կուզ,երկար վիզ,սապատավոր քիթ:Նա իր ամբողջ կյանքում աշխատել տուն ու տեղ էր դրել,խանութ  ուներ սեփական:Ուներ մեծ ընտանիք տղաներ,հարսներ,թոռներ,և մի քույր,որը  անդամալույծ էր,որին երկար տարիներ պահում էր Հաճի աղան:
. 
Նկարագրի՛ր Սրբունին: Գտի՛ր Սրբունին բնորոշող տողեր, առանձնացրու՛ դրանք:
Սրբունը տարեց կին էր,Հաճի աղայի քույրը:Սրբունը ամուսնու մահից հետո լվացք անելիս հիվանդացել էր մի անգամ, և մրսել, տիֆով հիվանդացել,ականջներն էլ ծանրացել էին: Սրբունը նվիրված էր ընտանիքին, կար ու կարկատան էր անում, չնայած նա շատ գեր էր: Նրա մատները շատ սպիտակ էին կարծես ջրով լցված լինեին:
. 
Ո՞վ էր ավելորդը, ինչու՞ էր նա ավելորդ:
Հաճի աղան իր քրոջը Սրբունին էր համարում ավելորդ,քանի  որ նա անդամալույծ էր: Դա էր պատճաը,որ եղբայրը  ավելորդ համարեց քրոջը իր հետ տանելու:

. 
Հաճի աղայի պես խնայող մարդն ինչու՞ է գումար տալիս հոգևորականներին և աղքատներին:

Հաճի աղան հոգևորականներին և աղքատներին գումար էր տալիս,նա մղկտում էր, որ հիշում էր քրոջը,ինչպես  ասվում էր.
-Ավելորդին հոգուն համար…
Նա շատ էր ամաչում իր արարքի համար,տանջվում էր, սիրտը կարծես խայթվեր:



Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...