понедельник, 11 декабря 2017 г.

Պատմություն

Օքսֆորդի մասին

Ըստ բրիտանացի և ֆրանսիացի պատմիչների՝ Օքսֆորդի համալսարանում մարդիկ կարողանում էին կրթություն ստանալ դեռևս 1096 թվականիից, սակայն այդ տարիներին համալսարանը մեծ հեղինակություն չէր վայելում բրիտանացիների շրջանում, և շատերը նախընտրում էին սովորել հարևան ՖրանսիայումՓարիզի համալսարանում։
1167 
թվականին Բրիտանիայի արքա Հենրի II-ն իր հպատակներին արգելեց սովորել Ֆրանսիայում և նրանց ուղարկեց Օքսֆորդ` այնտեղ կրթվելու, համալսարանը զարգացնելու և անգլերենին ավելի լավ տիրապետելու համար։ Որպես կրթօջախի առաջին դասախոս հիշատակվում է բրիտանացի հանրահայտ պատմիչ Ջերարդ Ուելսցին, ով ուսանողների համար դասախոսություններ էր կարդում 1188 թվականից։ Առաջին գիրքը, որ համալսարանում պատրաստվել է 1190 թվականին, «Emo of Friesland խորագրով պատմական տվյալների ժողովածուն է, որտեղ մանրամասն նշվում են Օքսֆորդի պատմությունը, քաղաք եկած շուրջ 50 ուսանողների առաջին տպավորությունները։ Սկզբում համալսարանում կրթվելու իրավունք ունեին միայն տղամարդիկ, սակայն 1878 թվականից այդտեղ կարող էին կրթություն ստանալ նաև կանայք, բայց՝ տղամարդկանցից առանձին։
Ավելին՝ 1974 թվականին ստեղծվեց «Սուրբ Հիլդայի» կրոնական քոլեջը, որտեղ կարող էին կրթվել միմիայն կանայք. տղամարդիկ իրավունք չունեին այդ քոլեջում կրթվելու։ Այդ արգելքը «Սուրբ Հիլդայի» քոլեջում վերացավ միայն մի քանի տարի առաջ՝ 2008 թվականին։



Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...