среда, 20 декабря 2017 г.

Մայրենի

. Ընթերցի՛ր Վիլյամ Սարոյանի «Ծննդյան տոներից երեք օր հետո» պատմվածքը։  
. Մի քանի  նախադասությամբ ներկայացրու՛ պատմվածքի սյուժեն։
Պատմվածքը մի տղայի մասին էր,որին մոռացել էին խանութի մուտքի դռան մոտ: Իսկ այդ տղան խելոք-խելոք սպասում էր իր հայրիկին,սակայն հայրը չէր վերադառնում:Տղան երբ արդեն շատ էր մրսում մտավ այդտեղ և հարցրեց, թե ուր է իր հայրիկը:Սակայն այնտեղ ոչ ոք էլ նրա հայրը չէր:Բարմենը նրան ասաց,որ չի կարելի այստեղ մնալ,որ վտանգավոր է նրա համար: Նրան դուրս հանեց,իսկ հետո երբ արդեն տղան շատ էր մրսում նա ներս բերեց տղային, և փորձեց նրանից տեղեկություն ստանալ իր  ծնողների մասին,թե որտեղ են նրանք ապրում,որպեսզի կարողանար նրան իր տուն տանել: Սակայն տղան չէր հիշում: Անցավ որոշ ժամանակ հայրը դեռ չէր եկել,և ինձ թվում է թե էլ երբեք էլ չի գա նրա ետևից: Հետո բարմենի աշխատանքային ժամը ավարտվեց, իսկ տղան իրեն լավ էր զգում այդտեղ և քնել էր:Երբ վեր կացավ արդեն նրանց գնալու ժամանակն էր, եկել էր բարմենին փոխարինողը: Տղան և բարմենը դուրս եկան,սակայն տղան չէր հիշում,թե որտեղ է իր տունը: Նա գնաց բարմենի տուն,սակայն այդքան էլ չէր ցանականում ,գնալուց լաց եղավ կամացուկ,սակայն հետո երբ հասան, նա իրեն արդեն լավ էր զգում: Իսկ իր հայրը այդպես էլ չեկավ:
 
.
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Անհասկանալի բառեր չկային:
.
Դու՛րս գրի՛ր քեզ դուր եկած հատվածները և գրի՛ր, թե որն է դրանց ասելիքը, խորհուրդը։
                                                                                                                                   
-Նրանք քայլեցին հուշիկ ու անձայն թափվող ձյան փաթիլների տակ, և հանկարծ բարմենի ականջին հասավ, որ տղան կամացուկ լաց է լինում: Նա չփորձեց տղային մխիթարել, որովհետ գիտեր՝ տղայի համար մխիթարանք չկա: Տղան չէր ուզում գնսլ, բայց կամացուկ լաց էր լինում և քայլում իր բարեկամի կողքից: Նա լսել էր, որ կան օտար մարդիկ ու լսել էր, որ կան թշնամիներ և եկել այն համոզման, թե դրանք նույնն են, բայց ահա մեկը, որին նա առաջ երբեք չէր տեսել, ոչ օտար էր, ոչ թշնամի: Չնայած միևնույն է՝ նա իրեն սարսափելի մենակ էր զգում առանց իր բարկացած հայրիկի:
-Նրանք սկսեցին բարձրանալ ինչոր ձյունածածկ աստիճաններով, և տղայի բարեկամն ասաց.
-Այ էստեղ ենք մենք ապրում: Հիմա տաք ճաշ կուտենք, ու դու կպառկես քնելու, մինչև վաղը հայրիկդ գա ու քեզ տանի տուն:
-Երբ կգա, - ասաց տղան:
-Առավոտյան, ասաց նրա բարեկամը:
-Երբ նրանք հայտնվեցին լույսով ողողված սենյակում, բարմենը տեսավ, որ տղան էլ լաց չի լինում, և գուցե էլ երբեք լաց չի լինի:

Ինձ դուր եկավ այս հատվածը,քանի որ այն ցույց է տալիս բարմենի հոգատարությունը, խիղճը, նրա օգնելու ցանկությունը: Նա այդ տղային պահեց և ընդունեց,որպես իր հարազատ:


Դասարանում

Լուսավորիր աշխարհը  քո զորավոր ներկայությամբ

Երբ դու ներկա ես, պետք է այնպես անես , որ մարդիկ քեզ հարգեն , սիրեն, երբ ներկա չլինես պետք է զգան քո բացակայությունը ։ Պետք է դու այնքան լավ մարդ լինես, որ տխրեն քեզ կորցնելու համար։ Մարդը պետք է սիրի աշխարհը, իր կյանքը , քանի որ դու մեկ անգամ ես ապրում և պետք է վայելես աշխարհը , պետք  է չնկճվես դժվարություններից , այլ պետք է դա ընդունես Աստծո կողմից քեզ ուղարկված փորձություն, որը  քեզ ավելի կուժեղացնի և դու ավելի լավ փորձ կունենաս կյանքի, այն պետք կգա հետագայում։ Միշտ պետք է սիրով նայել կյանքին , պետք է սիրել կյանքը , քանի որ այն քեզ շատ դասեր է տալիս  ,  և մարդ ավելի լավ է հասկանում այն ։

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...