Показаны сообщения с ярлыком ուսումնական հոկտեմբեր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ուսումնական հոկտեմբեր. Показать все сообщения

среда, 17 октября 2018 г.

Հետաքրքիր դեպքեր Իսահակյանի կյանքից


Հետաքրքիր  դեպքեր Իսահակյանի կյանքից

«Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը:Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝Շուշիկին, որին վաղուց չէր տեսել:Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս:Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության:Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝դեպի Արագած լեռան փեշերը:Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի կնուտը //մտրակ// վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ:Վեսյոլի Վարդանին էլ էտ էր պետք:Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե՝ վա՜յ Ավո՛ ջան, կներես, կնուտը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ:Վարդանն իջնում է, ջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվում, ուրախանում են,իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, գտնել չի կարողանում….Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝Սոֆիկի հետ:Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով:Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը//հանձնարարություն// և դառնալով նրան՝ ասում՝ հը՞, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ:Իսահակյանը թե՝Վարդան ջան,իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է:
Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտ` զբոսնելու: Երկու գյուղացի վար էին անում: Մաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էրՄաճկալ ես, բեզարած ես…»: Լսելով գնում էին նրանց հետևից: Երբ երգն ավարտվեց, մոտեցան, բարևեցին,հետո Վարպետը հարցրերց.-Ի՞նչ կերգեիր:-էդ քո խելքի բանը չէ,- պատասխանեց գյուղացին:-Էդ երգը ես եմ գրել,- ասաց Վարպետը:Գյուղացին նայեց, ոտքից գլուխ չափեց Վարպետին.-Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է,- ասաց ու շարունակեց վարը:
Ավետիք Իսահակյանը Սևանա կղզու գրողների տան պատշգամբում նստած  զրուցում էր կրտսեր գրող ընկերների հետ կարծես մի պահ նա վերացավ աշխարհից ու շշնջաց .- Ախ չմեռնեի, թերակղզին նորից կղզի դարձած տեսնեիՄի՞ թե այս սքանչելի գեղեցկությունը թողնելու, գնալու ենք…- Մի մտածի, վարպետ ջան, հալա մի տաս տարի էլ կապրես  իբրև թե կատակով ասաց մեկը: Մյուսները ծիծաղեցին:- Ինչու  բերանդ կչորանար, որ մի քսան, երեսուն տարի  ասեիր:- Վարպետ ջան, ես ռեալիստ եմ:- Ռեալիզմդ հաստափոր վարպետիդ համար պահիր , –  խոսքը եզրափակեց վարպետր:Այդ խոսակցությունից հետո վարպետը ապրեց ևս քսաներկու տարի:
Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնումէ պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն.-Ավո, դու չես կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ՝ անկողնում, պատշաճ չէ:-Ինչ կա որ, սիրելիս,-դիմում է կնոջը մեծ բանաստեղծը,- եթե կարծում ես այդպես անհարմար է, նրա համար էլ մի անկողին պատրաստիր»:

Նարգիզ


Նարգիզ
Ով չէր մեծարում Աֆրոդիտեին , ով մերժում էր նրա շնորհները , ընդդիմանաում էր նրա տված սիրուն։ Նրան դաժանաբար պատժում էր։ Այդպես նա պատժեց գետերի Աստծու որդուն գեղեցիկ բայց սառը և ինքնասիրահարված որդուն ։ Մի անգամ Նարգիզը որս անելիս մոլորվեց , և մի հավերժահարս , որի անունը Էքո էր տեսավ նրան ։ Այդ հավերժահարսը չեր կարողանում խոսել , նրան պատժել էր Աստվածուհի Հերան։ Նա կարող էր միայն հարցերին պատասխանել հարցի վերջին բառով ։ Էքոն տեսնելով այդ տղային սիրահարվում է։ Նա գնում է դեպի Նաիգիզը , բայց Նարգիզը նրան տեսնելով բղավում է նրա վրա և ետ է հրում նրան։ Նարգիզը փախնում է այդ հավերժահարսից , իսկ հավերժահարսը արդեն սիրահարվել էր Նարգիզին իսկ Նարգիզը այնքնա ինքնասիրահարված էր , որ չեր նկատում իրեն սիրող հավերժահարսերին ։ Էքոն շատ է տանջվում այդ անփոխադարձ սիրուց , նա շատ թաղծոտ էր դարձել , և շատ էր լացում ։ Եվ մի օր էլ, նրան սիրող հավերժահարսերից մեկը նրան անիծեց նրան ասելով , որ դու էլ սիրահարվես և այդ սերը թող փոխադարձ չլինի ։ Որոշ ժամանակ անց, երբ Նարգիզը գնացել էր զբոսնելու , մոտեցավ մի շատ պաղ առվակի։ Նարգիզ կռացավ , որ ջուր խմի և ապշած հետ հրվեց ։ Նա չեր տեսել ավելի գեղեցիկ արարծ իր կյանքում ։
Նա ինչ անում էր այդ ջրի մեջի արարծը ևս նույնը անում էր ։ Երբ նա փորձում էր համբուրել այդ արարածին , նա համբուրում էր սառնորակ ջուրը ։Նա սիրուց իրեն կորցրել էր, և հանկարծ սարսափելի միտք ծագեց նրա գլխում ։ Նա մոտեցավ այդ արտացոլանքին և շշնջաց , թե որ նա հենց իրեն է սիրահարվել ։ Նարգիզը զգում էր , որ իր մահը մոտ է, բայց նա չեր կարողանում հեռվանալ առվակից։ Նա չեր վախենում մահից ։ Մտածում էր , որ մահով վերջ կդրվի իր տառապանքներին ։ Նա լալիս էր և իր արտացոլանքը վերանում էր առվակի վրայից ։ Նարգիզը բղավում էր, որ ոչ մի գնա , մի հեռացիր ինձանից ։ Էքոն պաղկված էր ծառերի ետևում և նայում էր Նարգիզին։ Նա կրկնում էր նրա ասած վերջին բառերը , քանի որ դեռ սիրում էր Նարգիզին։ Նարգիզի ուժերը լքեցին նրան և նա մահացավ ։ Հավերժահարսերը լալիս էին , և նրանք փոս փորեցին նարգիզի համար, բայց երբ գնացին, որ Նարգիզին վերձնեն, Նարգիզը այնտեղ չեր , նրա տեղը մի ծաղիկ էր աճել, մահվան ծաղիկը ՝ Նարգիզը։

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...