среда, 17 октября 2018 г.

Նարգիզ


Նարգիզ
Ով չէր մեծարում Աֆրոդիտեին , ով մերժում էր նրա շնորհները , ընդդիմանաում էր նրա տված սիրուն։ Նրան դաժանաբար պատժում էր։ Այդպես նա պատժեց գետերի Աստծու որդուն գեղեցիկ բայց սառը և ինքնասիրահարված որդուն ։ Մի անգամ Նարգիզը որս անելիս մոլորվեց , և մի հավերժահարս , որի անունը Էքո էր տեսավ նրան ։ Այդ հավերժահարսը չեր կարողանում խոսել , նրան պատժել էր Աստվածուհի Հերան։ Նա կարող էր միայն հարցերին պատասխանել հարցի վերջին բառով ։ Էքոն տեսնելով այդ տղային սիրահարվում է։ Նա գնում է դեպի Նաիգիզը , բայց Նարգիզը նրան տեսնելով բղավում է նրա վրա և ետ է հրում նրան։ Նարգիզը փախնում է այդ հավերժահարսից , իսկ հավերժահարսը արդեն սիրահարվել էր Նարգիզին իսկ Նարգիզը այնքնա ինքնասիրահարված էր , որ չեր նկատում իրեն սիրող հավերժահարսերին ։ Էքոն շատ է տանջվում այդ անփոխադարձ սիրուց , նա շատ թաղծոտ էր դարձել , և շատ էր լացում ։ Եվ մի օր էլ, նրան սիրող հավերժահարսերից մեկը նրան անիծեց նրան ասելով , որ դու էլ սիրահարվես և այդ սերը թող փոխադարձ չլինի ։ Որոշ ժամանակ անց, երբ Նարգիզը գնացել էր զբոսնելու , մոտեցավ մի շատ պաղ առվակի։ Նարգիզ կռացավ , որ ջուր խմի և ապշած հետ հրվեց ։ Նա չեր տեսել ավելի գեղեցիկ արարծ իր կյանքում ։
Նա ինչ անում էր այդ ջրի մեջի արարծը ևս նույնը անում էր ։ Երբ նա փորձում էր համբուրել այդ արարածին , նա համբուրում էր սառնորակ ջուրը ։Նա սիրուց իրեն կորցրել էր, և հանկարծ սարսափելի միտք ծագեց նրա գլխում ։ Նա մոտեցավ այդ արտացոլանքին և շշնջաց , թե որ նա հենց իրեն է սիրահարվել ։ Նարգիզը զգում էր , որ իր մահը մոտ է, բայց նա չեր կարողանում հեռվանալ առվակից։ Նա չեր վախենում մահից ։ Մտածում էր , որ մահով վերջ կդրվի իր տառապանքներին ։ Նա լալիս էր և իր արտացոլանքը վերանում էր առվակի վրայից ։ Նարգիզը բղավում էր, որ ոչ մի գնա , մի հեռացիր ինձանից ։ Էքոն պաղկված էր ծառերի ետևում և նայում էր Նարգիզին։ Նա կրկնում էր նրա ասած վերջին բառերը , քանի որ դեռ սիրում էր Նարգիզին։ Նարգիզի ուժերը լքեցին նրան և նա մահացավ ։ Հավերժահարսերը լալիս էին , և նրանք փոս փորեցին նարգիզի համար, բայց երբ գնացին, որ Նարգիզին վերձնեն, Նարգիզը այնտեղ չեր , նրա տեղը մի ծաղիկ էր աճել, մահվան ծաղիկը ՝ Նարգիզը։

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...