четверг, 4 октября 2018 г.

Դրվագներ Կոմիտասի կյանքից


Դրվագներ Կոմիտասի կյանքից

Կոստանդնուպոլսում 19-րդ դարի վերջին նորից դարցել էր վիթխարի մի կրկես, ուր գալիս էին աշխարհի բոլոր ծայրերից և ներկայացնում էին իրենց արվեստը։Ու ահա մի օր այդ հսկա քաղաք մտավ մի Օրփեոս ՝ գյուղական շեփորը շրթներին։Նա եկել էր հեռավոր Արարտի ստորոտում կառուցված հնամենիմի վանքից,եկել էր առասպելական մի աստվածության նման իր նվագով նվաճելու ԿՊոլիսը։Այդ Օրփեոսը Կոմիտաս վարդապետն էր՝ սևազգեստ մարգարե ջղուտ,նիհար,դեմքը շրջանակված սև մորուքով, աչքերը խորսույզ, որոնց մեջ կայցկլտում էր արաշխական հուրը։Նա գնաց մի պանդոկ, որի լուսամուտից նայեց վիթխարի քաղաքի շինություններին։Հանկարծ դուռը թակեցին։

Մտեք,-ասաց Կոմիտասը։Եկողը Լևոնն էր, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի նախկին սաներից։Հայր Կոմիտաս,դու արդեն Պոլսում, և այսպես անշշուկ։Այդ դու ես Լևոն ջան բացականչեց Կոմիտասը և մտերիմները փաթաթվեցին, Հայր Կոմիտաս, դու ճիշտ ժամանակին եկար, մենք հացի չափ կարիք ունեինք քեզ նման մի առաքյալի։Ախր ինչով, իմ գեղջուկ երգերով,-ժպտագին հարցրեց Կոմիտասը։-Այո,հենց այդ քո Գեղջուկ երգերով, որովհետև այժմ պոլսահայությունը, իրարամերժ խմբերի բաժանված,կուսակցական սնոտի վեճերով է տարածված, որովհետև փառամոլ ամբոխավարներն են իշխում հրապարակում,որոնք բեմերից ու մամուլի էջերից միմյանց դեմ ատելության թույնով են վարակում ոչ միայն Պոլսահայությանը,այլ նաև գավառների մեջ ապրող դժբախտ Հայությանը։Այդ զրույցից հետո,Կոմիտասը որոշեց հանդիպել իր ուսուցչին ՝ ժառանգավորաց վարժարանում իրեն դասավանդող Մաղաքիա Օրմանյանին։Օրմանյանը ապրում էր մի պառավ ազգականուհու մոտ,բոլորովին մեկուսացած։Որոշված ժամին Կոմիտասը սրտատրոփ հնչեցրեց նրա դռան զանգը։Բացողը ինքը՝ Օրմանյան սրբազանն էր, հայոց նախկին պատրիարքը համակ սպիտակ պարեգոտով, որն այնքան ներդաշնակում էր նրա ալեփառկերպարանքին։Ողջունելով իր ուսուցչին , Կոմիտասը գլուխը խոնարհեց աջ համբյուրի համար,սակայն պատկառելի ծերունին, թևերը լայնորեն տարածած,ողջագուրեց նրան ու համբուրեց ճակատը։Երջանիկ եմ, որ հիշեցիր ինձ, որ սիրելի իմ Կոմիտաս,-ասաց Օրմանյանը- դե, նստի դիմացս, որ տարիների կարոտս առնեմ։Այդպես նրանք երկար զրուցեցին։

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...