четверг, 4 октября 2018 г.

Մուշեղ Գալշոյան Սպասում

Մուշեղ Գալշոյան, Սպասում

Վերլուծություն


Մուշեղ ԳալշոյանիՍպասումպատմվածքը ունի շատ խոր իմաստ։
Այս պատմվածքը Կոմիտասի կյանքից մի հատված է ։ Կոմիտասը շատ է տանջվել , շատ սոված օրեր է անցկացրել։ Կոմիտաաի ամեն մի շոսքը ունի տանջված օրերի հիշողություն ։ Նա տանջվում էր իր հայ ազգի համար , այն հին ազգի , որը տառապել է , տանջվել , բայց իր հայ երգը , հայ լինելը չի մոռացել , նորից շնչել է ,և շնչում է։Նա չէր ցանկանում լսել փուչ խոսքեր, իր ազգը ապրում է ու պիտի ապրի։ Կոմիտասը ամեն մի հայ մարդու կյանքով էր ապրում , մտածում նրա օրվա հացի մասին , գումար կորցրած անծանոթի մասին , որովհետև Կոմիտասը համարում էի , որ դա ինքն է ։ Ամբողջ կյանքւ ապրելով Բեռլինում , ամեն վարկյան նա մտածում, տանջվում էր հայի համար։
Այս պատմվածքը ունի խոր արմատներ ։Այստեղ նկարագրվում է հայ ազգի տանջված օրերը , սոված֊ ծարավ , առանց հագուստի , առանց տան մարդկանց մասին , որոնք փախստականներ էին , իրենց տուն ու տեղը թողած ընկել էին Բեռլինի փողոցները ։ Կոմիտասը ապրել է այդ ցավը , զգացել իր մարմնի վրա սով , դաժանություն ։ Իմ կարծիքով ինչքան էլ հայ ազգին հալածեն , միևնույնն է , նա չի կոտրվում , չի կորցնում իր հույսը վաղվա օրվա նկատմամբ։ Չի մոռանում իր լեզուն , հավատը, իր երգն ու երաժշտությունը , պարը ։ Կոմիտասը նույնպես հույսը չկորցրեց ու հավատաց , որ վաղը ավելի լավ օր է լինելու ։

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...