Քեմալական Շարժում
Հայ ազգային-քաղաքական շրջանները մտադիր էին Կիլիկիայում ստեղծել ինքնավարություն Ֆրանսիայի հովանու ներքո։ 1920թ. օգոստոսին հռչակվեց Կիլիկիայի ինքնավարությունը ազգային գործիչ Միհրան Տամատյանի (1863-1945) գլխավորությամբ։ Սակայն Ֆրանսիան իր շահերի թելադրանքով դեմ արտահայտվեց Կիլիկիայի ինքնավարությանը։ Շուտով նա համաձայնության եկավ թուրքերի հետ։ Արձակվեց Մ. Տամատյանի գլխավորած կառավարությունը։ Հայերին զինաթափեցին։ Ֆրանսիական զինված ուժերը լքեցին Կիլիկիան` տեղի 150 հազար հայությանը թողնելով թուրքական հրոսակների ճիրաններում։ Կենդանի մնացած հայերը հարկադրված կրկին արտագաղթեցին հարևան արաբական երկրներ` Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, նաև` Կիպրոս, Եվրոպա։ Երկրամասը հայաթափվեց։ Ահա այսպիսի աղետալի հետևանքներ ունեցավ Ֆրանսիայի վարած քաղաքականությունը Կիլիկիայի ու կիլիկիահայության խնդրում։ Այստեղ տեղին է հիշեցնել, որ երբ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիային օգնություն էր հարկավոր, կազմվեց հիմնականում հայերից բաղկացած 5000-անոց
«Արևելյան լեգեոնը» (1916թ.), որն աչքի ընկավ մի շարք կռիվներում, իսկ այժմ,
երբ պետք էր Ֆրանսիայի գործնական օգնությունը հայերին, այն չկայացավ։
Հանրագումարի բերելով ՀՀ վարած արտաքին քաղաքականությունը 1918- 1920թթ.՝ կարելի է եզրակացնել, որ այդ քաղաքականությունը ունեցել է գերազանցապես արևմտյան կողմնորոշում։ Հայկական հարցի պատմության փորձը ուսուցանում է, որ հիմնականում սեփական ուժերին ապավինելն է ազգի գոյատևման ու զարգացման ճշմարիտ երաշխիք:մ էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։
Комментариев нет:
Отправить комментарий