Մեր քաջ Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղի Ռուսական կայսրությունում:Շատ փոքր հասակում կորցրել է հորը և հոր մահից հետո մնացել մոր խնամքին: Ընտանիքում եղել են չորս երեխա, Նժդեհը փոքրն էր:
Սկզբնական կրթությունը ստանալով տեղի հայկական ծխական դպրոցում, երբ այդ դպրոցը փակվեց սկսեց սովորել Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում՝ ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև մեկնել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ թողնում է ուսումը և ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ընդդեմ ցարիզմի ու սուլթանականության։ 1906թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին վերադառնում է Հայաստան-Հայկական Լեռնաշխարհ:
Գործունեությունը
Գարեգին նժդեհը 1907 թվականին մտնում է ՀՅԴ շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Ռազմամթերք և զենք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադառնում է Կովկաս և ցարական իշխանությունների կողմից ձերբակալվում է ։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի՝ հետո դուրս գալոբ բանտից մեկնում է Բուլղարիա:
Երբ 1912 թվականին սկսվեց Առաջին Բալկանյան պատերազմը, և հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։ Նժդեհը այդ պատերազմի ժամանակ վիրավորվել է: Հայկական վաշտը աչքի ընկնելով մի շարք հաղթական մարտերով՝ հրաժարվեց մասնակցել Բալկանյան Երկրորդ պատերազմին(քանի որ այն վերածվել էր բալկանյան ժողովուրդների ներքին կռիվների, որն ի դեպ շատ «շահավետ» էր թուրքերի համար) և 1913 թ. զորացրվեց:
Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ Պատերազմի սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փողհրամանատարը, իսկ հետո հայ-եզդիական զորամասի հրամանատար:
1917 թ. սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին և փրկել տեղի հայությանը կոտորածից : Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին լինելով զորավար Դրոյի օգնականը 1918 թ-ի գարնանը վարում է Ալաջայի բնակավայր Անիի շրջակայքում կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։
Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Վայաձոր։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Ղարաքիլիսայի եռօրյա հերոսակամարտով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Ղարաքիլիսայում վարած կռիվների համար արժանացել է ամենաբարձր՝ քաջության շքանշանի։
Комментариев нет:
Отправить комментарий