понедельник, 14 мая 2018 г.

Լուսնի չլուսավորված երեսը


Լուսնի չլուսավորված երեսը

Լուսին ,մի գեղեցկություն , որը մենք կարող ենք տեսնել միայն գիշերը, երբ արևը իրեն զոհաբերում է , որպեսզի իր լուսինը գա և մի ողջ գիշեր մարդկանց ցույց տա իր գեղեցկությունը ։ Բայց ինչպես մարդիկ ունեն չլուսավորված երես , այնպես էլ լուսինը ունի ։ Երբ նայում ես լուսնին , քեզ թվում է , որ այդ լուսինը քեզ հետ գալիս է այնտեղ , որտեղ որ դու ես գնում ։ Անկեղծ ասած ես սիրում եմ գիշերը, սիրում եմ լուսինը ։ Ինձ համար լուսինը մի ուրիշ գեղեցկություն է ։ Երբ նայում եմ նրան նա կարծես ինձ հետ խոսի ։ Գիշերը հիշում ես քո ամբողջ կյանքը, իսկ երբ երկնքում լուսին կա , այդ ժամանակ դուք միասին եք հիշում  անցած լավ ու վատ պահերը, քո անցած ճանապարհը ։ Սիրում եմ նստել պատուհանի գոքին և նայել լուսնին ։ Նայել լուսնին և մտածել ինչ որ ինչ որ բանի մասին ։ Նայում եմ լուսնին ու երազում։Ես երազում եմ հայտնվել լուսնի վրա և այնտեղից նայեմ ներքև ։ Երազում եմ , որ ինձ հասցնեն լուսնին , հասցնեն երկնքին և ամպերին ։ Եվ վերջապես ամբողջ տիեզերքում լուսինը յուրօրինակ է։ Երբ հաշվում ես աստղերին , կարող ես կորցնել քո իրական և միակ լուսնին։ Իմ լուսինը միշտ փայլում է երկնքում , և կապ չունի , որ ցերեկ է ,ինձ համար իմ լուսինը միշտ փայլում է ։ Ես իմ սրտում գտել եմ իմ լուսնին, իմ աստղին , նրանք անփոխարրինելի են ինձ համար :



Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...