понедельник, 14 мая 2018 г.

Վարագույրը բարձրանում է


Վարագույրը բարձրանում է

Աշխարհը սկսել է փոխվել ՝, փոխվել է դեպի վատը ։ Մարդիկ դարձել են ստախոս ։ 
Մարդիկ սկսել են ունենալ երկու երես։ Իրենց ստեղծած դիմակով կերտում են իրենց ուզած դերը, բայց այդ դիմակը մի օր պատռվում է և այդ ինքնակոչ դերասանը իջնում է իր ստեղծած կեղծ բեմից , նա իր իրական դեմքն է ցույց տալիս մարդկանց։ Մարդիկ էլ նրան քննադատում են։ Իսկ այդ քննադատող մարդկանցից մեծամասնությունը ևս ունի կեղծ դիմակ, որով փորձում է հաճոյանալ դիմացինին։ Բայց ոչ՝ ես չեմ մեղադրում նրանց, միգուցե նրանք այդ դիմակի մեջ իրենց երջանիկ են զգում ,միգուցե նրանց ուրախությունը այդ դիմակի մեջ է ՞ ։Չնայած միևնույնն է կարծում եմ ,որ ինչ որ մեկին հաճոյանլու համար պետք չէ փակես քո իրական դեմքը ։ Դու ցույց տուր քո իրական դեմքը մարդիկ դա ավելի կգնահատեն ,քան որ դու լինես երկերեսանի։ Մարդիկ մի փնտրեք ձեզ ձեր կեղծ երկրորդ երեսի մեջ , դուք այն եք ինչ կաք։ Եվ մի վախեցեք չսիրվելուց , այս աշխարհում կգտնվի մեկը որը ձեզ կսիրի այնպես ինչպես որ դուք կաք։
Մի խոսքով ,ես կոչ եմ անում ձեզ , որ դուք դեն նետեք այդ ձեր ստեղծած դիմակները , դուրս գաք ձեր ստեղծած կեղծ բեմից , և լինեք այնպես , ինչպես որ դուք կաք։



Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...