среда, 16 мая 2018 г.

Ռամ


Ռամ


Համակարգչի օպերատիվ հիշողությունը պետք է լինի անհրաժեշտ ծավալով՝ նախքան ծրագիրը կիրառելը, այլապես համակարգիչը կսկսի չափազանց դանդաղ աշխատել։ Օպերատիվ հիշողությունը համակարգչի ամենակարևոր մասերից է հանդիսանում։ Այն հիշողություն է, որում ժամանակավոր պահվում է տեղեկատվություն ծրագրերի, տարբեր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում համակարգչում։
Օպերատիվ հիշողության կապը համակարգչի ներքին սարքավորումների հետ
Օպերատիվ հիշողության միջոցով կապ է հաստատվում պրոցեսորի և կոշտ սկավառակի, ինչպես նաև անձնական համակարգչի ներքին սարքավորումների միջև։ Այստեղ պահվում են ներկա պահին իրականացվող ծրագրերի տվյալները։ Նրա ծավալներից է կախված ծրագրերի այն քանակը, որոնք այդ ընթացքում աշխատում են, ինչպես նաև համակարգչի ընդհանուր արագագործությունը: Համակարգիչն անջատելուց հետո բոլոր ծրագրերը, որոնք պահվել և իրականացվում էին օպերացիոն համակարգում ջնջվում են, այդ պատճառով անհրաժեշտ է նախքան համակարգչի անջատելը պահպանել բոլոր անհրաժեշտ ֆայլերը։
Օպերատիվ հիշողության կազմություն
Համակարգչի օպերատիվ հիշողությունը կազմված է արկղիկներից և հենց այդ արկղիկներում են պահվում տեղեկատվությունը՝ ընթացիկ ծրագրերի կամ այն գործառույթների մասին, որոնք այդ պահին իրականացվում են։ Յուրաքանչյուր նոր տեղեկատվություն պահվում է այդ արկղիկներում, և այնտեղ արդեն իսկ եղածը մաքրվում է, հետևաբար որքան մեծ է օպերատիվ հիշողության ծավալը, այնքան շատ են արկղիկները և նոր տեղեկատվության լրացման համար անհրաժեշտ տարածքը։ Այդ ժամանակ բարձրանում է համակարգչի արագագործությունը:


Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...