Ասված ու չասված բառեր ....
Բառեր,բառեր ու էլի բառեր։Բառեր որոնք ինձ հանգիստ չեն տալիս, բառեր որոնք ուզում ես բղավել , բայց չես կարող , քանի որ եթե բղավես մարդիկ քեզ խելագարի տեղ կդնեն։ Մարդիկ կմտածեն , որ դու գիժ ես ` մի հոգեկան հիվանդ , որը փախել է հոգեբուժարանից , և իրենց այդ զարմացած , և միևնույն ժամանակ ձանձրալի հայացքներով կսկսեն դատել քեզ։Իսկ ինչու ես պետք է ամեն բան անելուց առաջ մտածեմ մարդկանց հիմար, և իրենից ոչինչ չներկայացնող կարծիքների մասին։ Նրանք չեն կարող հասկանալ քո պահվածքի պատճառը , քանի որ չեն եղել քո մաշկի տակ ,չեն զգացել այն , ինչը դու ես զգացել ու լուռ տարել , և վերջապես նրանք չեն անցել քո անցած ճանապարհը , որը լի էր շատ ու շատ դժվարություններով , բայց դու կարողացել ես հաղթահարել այդ ճանապարհը ։ Եվ այստեղ չգիտես , թե որտեղից , չգիտես թե ` ինչու մի բառ է անընդհատ գլխումդ պտտվում :Ինչու , ինչու ու էլի շա~տ ինչուներ , որոնք հանգիստ չեն տալիս քեզ ողջ գիշեր , չեն թողնում , որ դու հանգիստ քնես ։ Եվ ես չեմ կարող ազատվել այդ ինչուների խմբից ….

Комментариев нет:
Отправить комментарий