четверг, 5 октября 2017 г.

Լաբորատոր աշխատանք

Հաշվարկման մարմին:Շարման և դադարի հարաբերականությունը
Առաջադրված են մի քանի փորձեր,որոնց կատարման ընթացքում պարզաբանվում և քննարկվում են՝
1.ինչ է մեխանիկական շարժումը
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այն մարմինները նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:
2.Մեխանիկայի որ բաժինն են անվանում կինեմատիկա
Կինեմատիկա մեխանիկայի բաժին, ուսումնասիրում է մարմինների շարժումների երկրաչափական հատկությունները:
3.Ինչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել կոչվում է նյութական կետ:
4.Ինչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները )
Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը: Կան հետագծի երկու տեսակ կորագիծ և ուղղագիծ:
5.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ
Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ:
6.Ինչով է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:
Անցած ճանապարհ հետագծի երկարություն է, իսկ հետագիծ նրա անցած ճանապարհի գծագիրն է:
7.Որ շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:
Այն շարժումը , որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում: Հակառակ դեպքում անհավասարաչափ՞
8.Որ մեծություննէ կոչվում հավասարաչափ շարժման արագություն և միջին արագություն(միավորը):
Հավասարաչափ շարժման մարմնի արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինը անցել է այդ ճանապարհը:
9.Ինչ է ակնթարթային արագությունը
Կետի արագություն ժամանակի տվյալ պահին անվանում են ակնթարթային արագություն:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...