Հարություն Շմավոնյան
Կենսագրություն
Սովորել է ծննդավայրում, քահանա ձեռնադրվել Ամենափրկիչ վանքում։ Մինչև 1777 թվականը պաշտոնավարել է Շիրազում։ 1777-1784 թթ. անցել է մենակեցության, ինքնուրույն ուսումնասիրել պարսկերեն և արաբերենլեզուներ ու գրականություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, սովորել արհեստներ։
1784 թվականին որպես ավագ քահանա ուղարկվել է Մադրաս։ Տեղի հայությանը ծանոթացրել է բրուտագործության, ձիթհանության և այլ արհեստների։ 1789թվականին հիմնադրել է Մադրասի երկրորդ հայկական տպարանը, իսկ 1794թվականին՝ «Ազդարարը»։
1809 թվականից տպարանը հանձնել է իր աշակերտներին, ամբողջապես նվիրվել գաղութի հասարակական-լուսավորական կյանքին։ Ունեցել է ընդգծված ռուսամետ կողմնորոշում, սերտ կապերի մեջ եղել Ռուսաստանի և Հայաստանի առաջադեմ շրջանների հետ, հանգանակություններ կազմակերպել ի նպաստ կրթական և մշակութային գործի։
Комментариев нет:
Отправить комментарий