Լիլիթ
Ինձ շատ
դուր եկավ այս պատմվածքը,այն Ադամի և Լիլիթի մասին էր:Երբ Աստված ստեղծեց Ադամին,նա
շատ գոհ էր,սակայն Ադամը չէր ցանկանում մենակ
ապրել երկրի վրա և Ադամի խնդրանքով ստեղծեց Լիլիթին:Լիլիթը շատ գեղեցիկ էր,սակայն դրա
հետ մեկտեղ նա նաև ինքնահավան էր:Նա իրեն մոտ
չէր թողնում Ադամին,և ընկած էր գանձերի ետևից:Ադամը հիացած էր Լիլիթով,նա սիրում էր
Լիլիթին,սակայն Լիլիթը նրան չէր սիրում:Երկրում բացի Ադամից ու Եվայից ապրում էր նաև սատանան:Սատանան աստծո հրեշտակներից էր,որը ցանկանում
էր Աստծոն հավասար լինել,բայց Աստված բարկանալով նրան ուղարկեց երկիր և անիծեց նրան:Լիլիթը
մի օր, երբ դուրս էր եկել զբոսնելու տեսավ այդ օձին և նրանք միմյանց շատ ուշադիր նայելով
հասկացան իրար:Այդ օձը սատանան էր:Երբ Ադամին տեսավ,հարցրեց թե բացի իրենցից արդյոք
էլի մարդ է ապրում երկրի վրա,Ադամը պատասխանեց նրան ասաց,որ նրանց հետ մեկտեղ ապրում է սատանան,և որ սատանան շատ վատն է:Լիլիթի մտքից
դուրս չէր գալիս սատանան:Հաջոր օրը Լիլիթը անհետացավ դրախտից և Ադամը նրան էր փնտրում
գլխակորույս,ու չգտավ:Անցան օրեր Աստված գտավ
Լիլիթին և բարկացավ նրա վրա, ետ ուղարկեց Ադամի մոտ:Լիլիթը եկավ Ադամի մոտ, սակայն նա շատ սառն էր իրեն պահում:Եվ հանկարծ Լիլիթը նորից
անհետացավ գիշերվա մշուշի մեջ:Անցան օրեր և Ադամը շատ զայրացած էր,նա հիասթափված էր
կյանքից,նրան արդեն չէր հետաքրքրում կյանքը:Սակայն որոշ ժամանակ անց տեսավ Լիլիթին սատանայի հետ նրանք միասին ուրախ ժամանակ էին անցկացնում:Ադամը բարկացած կանչեց
Լիլիթ~,սակայն Լիլիթը արդեն սատանայի գերին էր և հմայված էր ստանայով:Ադամը շատ էր բարկացել:Նա արդեն իրեն կորցրել էր:Իր հոգին պատվել էր խավարով,և
այդ խավարի հեղինակը Լիլիթն էր:Լիլիթը գրավեց Ադամի սիրտը և մնաց նրա սրտում չնայած այդքան ցավեցրել էր նրան:Աստված տեսնելով
Ադամի ցավը ուղարկեց նրան Եվային,որը շատ ավելի
բարի էր ,զիջող,գեղեցիկ:Սակայն ամեն վարկյան,րոպե Եվայի հետ անցկացրած,նրան թվում էր
թե Լիլիթն է նրա հետ:Նա գգվում էր Եվային,և նրան թվում էր թե Լիլիթն է:Եվայի սև գեղեցիկ
վարսերը գրկում էին նրան,սակայն նրան թվում էր,թե Լիլիթի արծաթափայլ վարսերն են:Ադամը տարված էր Լիլիթվ,սակայն նրա պարզ,բարի,անկեղծ
հոգին չէր էլ հասկանում,որ Լիլիթը շատ չար
ու վատն է,իսկ Եվան շատ ավելի լավը:Ադամը չէր նկատում Եվային,նա Եվայի փոխարեն տեսնում էր Լիլիթին:
Այս պատմվածքը
ներկայացնում էր աշխարհը:Որ կան աշխարհում լավ և վատ մարդիկ,որ կան անկեղծ նվիրվող
մարդիկ և կան նաև չար մտադրությամբ մարդիկ:Բարու և չարի պայքարի մասին էր:
Комментариев нет:
Отправить комментарий