воскресенье, 10 ноября 2019 г.

Էկոլոգիա


Ֆիլմը պոչամբարի մասին էր։Հայաստանում կա 23 պոչամբար, որոնցից 8-ը փակված են: Գյուղացիները չօգտագործվող պոչամբարներում աճեցնում են միրգ և բանջարեղեն, որոնք ոռոքվում են կեղտաջրերով։Եվ այդ պատճառով միրջը և բանջարեղենը ոչ պիտանի է դառնում։ Պոչամբարների մեծ  մասը գտնվում է Սյունիքի և Լոռու մարզերում: Պոչամբարները պետք է կառուցվեն բնակավայրերից, ջրամբարներից, այլ կարևոր ենթակառուցվածքներից հեռու։
Հայաստանի ամենամեծ պոչամաբարը գտնվում է Սյունքի մարզում։ Դա Արծվանիկի պոչամբարն է, որը համարվում է աշխարհի ամենամեծ պոչամբարներից մեկը: Արծվանիկի ներկայիս ծավալը կազմում է հանրապետության մյուս բոլոր պոչամբարների մոտ 75%-ը: Դրա մեջ կուտակվում են Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի թափոնները: Մեր երկրի 21 պոչամբարներում ավելի քան 1մլրդ արդյունաբերական թափոն կա։Արդյոք ճիշտ է, որ այդ հանածոնրի պատճառով երկիրը անպետք թափոնների կույտի վերածվի։Այլ ազգի մարդիկ գալիս գնում են այդ տարածքները օգտագործում և երբ այլևս շահ չեն ունենում այդ տարածիքց թողնում ու գնում են։Նրանց հետաքրքիր չէ, թե ինչ կլինի այդտեղ բնակվողների հետ,նրանք կկարողանան արդյոք այդքանից հետո ապրել։Բայց էստեղ ամենից շատը պետությունն է մեղավոր իր երկիրը, իր ժողովրդին վաճառում է։Նա վաճառում է այդ հարուստ հողատարածքը, իսկ փոխարենը ստանում է վնաս իր երկրին ,վնաս իր ժողովրդին։

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...