воскресенье, 17 ноября 2019 г.

Աշնանային փաթեթ


Աշնանային փաթեթ

Էլ ինչ աշուն առանց Հախվերդյան-Մեր սիրո աշունը

Աշնանային ընդերձանություն-կարդում եմ Վահան Տերյան 


Աշնանային մտորումներ...
Աշունը լուռ է ու թախծոտ։Այն ամռան շատախոսությունը միանգամից դադարեցնում է։Նրա հետ նույնիս քաղաքն է լռում,իր աղմկոտ ձայնը անլսելի է դառնում։Խլացնում է բոլորին աշնան քամիներով։Այդ քամիները մարդկանց հիշեցնել են տալիս անցած օրերի մասին,ուրախ կամ տխուր պահերի մասին,և հենց աշնան քամին է միայն,որ կարող է նորից բաց անել անցած վերքերը։Աշնան քամին մեղմ է, բայց այնքան ուժ ունի իր մեջ,որ կարող է բոլոր փակված վերքերը նորից բացել։Իսկ հետո անձրևին կանչի օգնության,որ իր բացած վերքը ջրով ողողի,կամ մաքրի։Մաքրի վերքը,մաքրի մարդկանց,մաքրի աշխարհը։
Աշունը իմ սրտի եղանակն է,այն իր մեջ ունի բազում կախարդական թվացող հարցականներ,որոնք գրեթե միշտ հարցական էլ մնում են,քանի որ եթե պատասխանը բացահայտես այն կդադարի կախարդական և հետաքրքիր թվալ։
Աշնանային գույները մարդկանց աչքերն են շոյում։Կարմիրը իր բոլոր երանգներով,արևից պոկված մի կտոր դեղինը։Այդ երկու գույներն են մեզ ջերմացմում ողջ աշուն, և խորհելու տեղիք տալիս։Արդյոք՞ մենք այս աշունը,այս գույները մեր կյանքում ճիշտ տեղավորեցինք, և արդյոք՞ այն մեզ ինչ֊որ նոր բան տվեց։Արդյոք աշնան քամու բացած վերքի ցավը նորից ուժգին զգացինք մեր ներսում, և արդյոք՞ անձրևը ամեն անգամվա նման թեթևացրեց այդ ցավը։Մի օր երբ մեր գոյության վերջին աշունը լինի,մենք կդադարենք ցավ զգալ աշնանային քամուց։Այդ ժամ քամին կխաղա մեր վարսերի հետ,թախծոտ մեղեդի կնվագի և մեզ կհիշեցնի մեր ողջ կյանքը, այն կանցնի մեր դիմացով որպես մի ֆիլմ, որպես <<Մեր կյանքի ֆիլմը>>։Եվ երբ գա իմ վերջին օրը ես շատ կուզենամ, որ դա լինի աշնանը,որպեսզի զգամ այդ աշնան մեղեդին ողջ մարմնովս,երակներովս անցնի աշնանային քամին և վերջին շունչս փչելուն պես, արևից պոկված մի դեղին տերև ցած ընկնր խորհրդանշելով իմ մահը։




Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...