Հրդեհը այրման անվերահսկելի պրոցես է, որն ուղեկցվում է նյութական արժեքների ոչնչացմամբ և վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար։ Այրման առաջացման համար անհրաժեշտ է նույն տեղում միաժամանակ երեք պայմանի առկայություն այրվող նյութ փայտ, թուղթ, կերոսին, բենզին, օքսիդիչ` հիմնականում օդի թթվածնի և բոցավառման աղբյուր կայծ, խարույկ։ Պայթյունը մեծ քանակությամբ էներգիայի անջատումն է, սահմանափակ ծավալում կարճատև ժամանակահատվածում:
Պայթյունի խոցող գործոններն են օդային և ջերմային հարվածային ալիքը, պինդ մարմինների թռչող բեկորները և այլն։ Բնակարաններում հրդեհների և պայթյունների մեծ մասի ծագման պատճառները կապված են բնակչության և հատկապես երեխաների կողմից էլեկտրասպառիչ և գազասպառիչ կենցաղային սարքերի շահագործման տարրական կանոննորի խախտման հետ։
Комментариев нет:
Отправить комментарий