четверг, 6 апреля 2017 г.

Վախտանգ Անանյան

Հոգատարություն

Ձայնագրություն


Ի՜նչ հաջող են հեգնում մեր գյուղացիները։ Եվ այնպես նուրբ, որ հավատալդ չի գալիս, թե ձեռք են առնում քեզ։

Լոռու ձմեռանոցներից մեկի մոտ փափախը գլխին, մազոտ դեմքով մի ծերունու հանդիպեցինք։

Բարի աջողում, որսի եք գնո՞ւմ,— հարցրեց նա մեր հրացաններին նայելով։

Հա՛։ Կխտարի ենք գնում,— հաստատեց ընկերս։

Բա սելը որդի՞ բերեմ,— լուրջ դեմքով և գործնական հարցրեց ծերունին։

Հարկավոր չի, բիձա՛, նեղություն մի քաշի,— զգացված պատասխանեցի ես ու հետն էլ մտածում եմ,

«
Տես ի՜նչ ջիգյարով մարդիկ են, է՜, մեր լոռեցիները»։

Ծերունին զարմացած վեր քաշեց թավ հոնքերը ու անկեղծ կարեկցությամբ հարցրեց.

Բա առանց սելի ո՞նց կլի՜... Բա էնքանը ո՞նց եք բերելու

Երեկոյան դեմ, երբ լեռներից իջնում էինք հոգնած ու դատարկաձեռն, այն ժամանակ միայն հասկացա, որ լոռեցին ձեռք է առել մեզ։

«
Բա սելը որդի՞ բերե՜մ... Բա առանց սելի ո՞նց կլի՜…»։

среда, 5 апреля 2017 г.

Վիլյամ Սարոյան


«Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Ձայնագրություն


Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թեուտելիքի, թեհագուստի և թեամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.
Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:


воскресенье, 2 апреля 2017 г.

Պատմություն

Կոնստանտին Մեծ 
305թ,Քրիստոնեությունից առաջ,հռոմը գրավեց ամբողջ աշխարհը:Ղեղավարում էին արևմտյան կողմում դիարտիկյան:Ուղեզ և արյուր կռիվներ էին անում:Հայրը տղային հռում է ուղարկում:Հայրը չէր ուզում որ հանդիպեր տղան մոր հետ, և Կունստանտինին ուղարկում է Հռոմ:Կոնստատինը սիրած աղջիկ ուներ,անունը Ֆաուստա էր:Հայրը հանում է ձեռքի մատանին,տալիս տղային,և ասում  որ  մի օր կպատմի մոր մասին:Կունարանտինը  ճանապարհ է ընկնում:Ճանապարհին Կունստանտինը հարցնում է Հռոմի կարճ ճանապարհը,բայց նարա սխալ ճանապարհ է ցույց տալիս,և տարբեր կողմերից հարձակվում են նրա  վրա:Ցենտուրյոնը վիրավորվում է, նրան գտնում են գյուղի մարդիկ և օգնություն են ցուցաբերում:Կունստանտինը հանդիպում է Ֆաուստային:Ֆաուստայի եղբայրը չէ սիորւմ Կունստանտինին:Ֆաուստայի հայրը համաձայնում է նրաանց ամուսնությանը,որ կարողանա Կունստանտինին կառավարել:Քրիստոնյաներին նեղում էին,սպանում:Քրիստոնյաներին, որոնք չէին հարմարվում իրենց կրոնին ,գցում էին առյուծների բերանը:Մի երեխայի  էլ  են գցում առյուծների մոտ,Կունստանտինը բարակնում է և իջնում է ու սպանում է այդ առյուծներին:Կունստանտինի ընկերները գալիս էին Լիվիայի հետևից,որի տանն էր նա մնում: Ցենտուրյոնը խնդրում է Կոնստանտինի փրկել այդ աղջկան:Կոնստանռինը մաքսիացիներից վերցնում է այդ աղջկան,իսկ ընկերն էլ Լիվիային հեռացնում է այդ վայրից:Կոնստանտինն ու Ֆաուտան ամուսնաում են,Կոնստանտինը իր մոր մատանին նվիրում էՖաուստային:Այդ գիշեր Ֆաուստայի հայրը գիշերը ,գալիս է և ուզում սպանել Կոնստանտինին,Բայց Կոնստանռինը բռնում է նրան, և Ֆաուստայի հայրը ինքն իրեն է սպանում:Կոնստանտինին կալանավորում են  աելով, թե  Ֆաուսատայի հորը ինքն է սպանել:
Լիվիային բռնում են,տանջում և նա մահանում է:Մաքսեացիները նաև տանջում են Կոնստանտինի ընկերոջը բայց նա կարողանում է փախնել:Մաքսեցիները նաև Կնսատնտինի մորն են գտնում:

Սկսվում է նոր մեծ պատերազմ մաքսացինեի հետ: Կոնստանտինը կռվի ժամանակ սպանում է Ֆաուստայի եղբորը:Եվ պատվով հաղթանակ տանում այդ կռվում:Կոնստանտինը վերջապես հանդիպում է մորը: 

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...