четверг, 14 марта 2019 г.

Կաֆկա «Մեծ աղմուկ»

Կաֆկա «Մեծ աղմուկ»

Ես նստած եմ իմ սենյակում, ողջ բնակարանի աղմուկի կենտրոնում: Լսում եմ, թե ինչպես են շրխկում բոլոր դռները, դրանց աղմուկի պատճառով ես ազատված եմ միայն նրանց ոտնաձայներից, ովքեր անցնում են այդ դռների միջով, անգամ երբ խոհանոցում փակվում է վառարանի դռնակը, ես լսում եմ դա: Հայրս ներս է մղվում իմ սենյակի դռների միջով և անցնում է ետևից շարշ ընկած խալաթը հագին.հարևան սենյակում վառարանից հեռացնում են մոխիրը. Վալլին ընդունարանից բղավելով մեկը մյուսի ետևից բառերը, հարցնում է, թե մաքրված է արդյոք հայրիկի գլխարկը. ինչ-որ մեկի ֆշշոցը, որը ուզում է ընկերենալ ինձ հետ, առաջ է բերում իրեն պատասխանող ինչ-որ ձայնի ճիչ: Բռնակի սեղմումին ենթարկվելով դուռը ճռռում է, ինչպես թարախակալած կոկորդը, հետո բացվելով ոռնում է կանացի ձայնով և վերջապես փակվում է տղամարդու հրոցով, որը ամենից անտանելին է: Հայրը գնում է, հիմա սկսվում է ավելի թեթև, ավելի ցրված, ավելի անհույս աղմուկ, որը գլխավորում են երկու դեղձանիկները: Ես արդեն վաղուց եմ մտածել այս ամենի մասին, դեղձանիկները ինձ հիշեցնում են դա. գուցե արժե մի փոքր բացել դուռը, օձի նման սողալ դեպի հարևան սենյակ և այդպես, մնալով հատակին, լռություն խնդրել իմ քույրերից և աղախնից:

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները:

ա)  Հիմնավորված ներկայացրե՛ք ստեղծագործության հերոսի հոգեկան վիճակի Ձեր ընկալումը:

Տղան այդ աղմուկի մեջ իրեն ճնշված էր զգում։Նրան լռություն էր պետք, նա հոգնել էր աղմուկից,այն աղմուկից որը իր ներսը և մտքերը խառնում էր իրար։ Տղային հանգստացնող լռություն էր պետք, իրեն հասկանալու և մտքերի հետ մենակ մնալու համար։

բ) Ներկայացրե՛ք՝  ինչ պատկերների  և պատկերավորության միջոցների շնորհիվ է հեղինակը ստեղծել աղմուկի պատկերները:

Լսում եմ, թե ինչպես են շրխկում բոլոր դռները, դրանց աղմուկի պատճառով ես ազատված եմ միայն նրանց ոտնաձայներից, ովքեր անցնում են այդ դռների միջով, անգամ երբ խոհանոցում փակվում է վառարանի դռնակը, ես լսում եմ դա:Հայրս ներս է մղվում իմ սենյակի դռների միջով և անցնում է ետևից շարշ ընկած խալաթը հագին.հարևան սենյակում վառարանից հեռացնում են մոխիրը. Վալլին ընդունարանից բղավելով մեկը մյուսի ետևից բառերը:Բռնակի սեղմումին ենթարկվելով դուռը ճռռում է, ինչպես թարախակալած կոկորդը, հետո բացվելով ոռնում է կանացի ձայնով և վերջապես փակվում է տղամարդու հրոցով, որը ամենից անտանելին է:
Տղայի հոր գնալուց հետո սկսվում է ավելի թեթև աղմուկը։Տղան հոգնել էր ամենօրյա այդ եռուզեռից։

воскресенье, 10 марта 2019 г.

Քիմիա

Առանց Ջրի Կյանք Չկա

06.03.2019



Մայրենի (գործնական քերականություն)

Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

Երազուն,հստակ,տաք,դալար,մութ,օձագալար,ջինջ,խենթ,ուրախ։
Նրա հոգին այնքան պարզ ու ջինջ էր։
Խենթի նման վազում էր դեպի տուն։
Նա հստակ իր անելիքը գիտեր։

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

Տաք,թանկ,զվարթ,բարակ,կոշտ,ուրախ,քաղցրագույն։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար, այգի, ծաղիկ, գիրք, գորգ։



4.Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։

 5. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:

Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

05.03.2019



Հովհ. Թումանյան «Ուրախ գիշեր»

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․Ամենքը գաղթականներ էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։
Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։

Հայրիկը փախցրեց իրեն ու իր փոքրիկ եղբորը՝ Սուրիկին։ Ամբողջ ճանապարհին հայրիկը պինդ գրկած էր Սուրիկին, իսկ Զանոն բռնած էր փեշից։ Ճանապարհին հաճախ լաց էր լինում Սուրիկը։ Հայրիկն աշխատում էր նրան տաքացնել ու հանգստացնել

Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս։Ամեն անգամ Զանոն էլ հոր ետևից կրկնում էր «Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս», ու միշտ էլ ավելացնում էր «Մայրիկը հիմի կգա»։ Նա զարմանում էր, թե ինչո՞ւ հայրիկն էլ չի ասում՝ մայրիկը կգա։ Հայրիկը հենց ասում էր՝ կհասնենք Թիֆլիս․․․ կհասնենք Թիֆլիս․․․

Վերջապես հասան Թիֆլիս։
Մի մութր, մռայլ ու ցեխ աշնան իրիկուն էր, որ հասան Թիֆլիս։ Զանոն մտածում էր, թե Թիֆլիսում կարոտած մարդիկ են սպասում իրենց, որ դեմ կգան կգրկեն, կհամբուրեն գուցե և մայրիկը նրանց մեջ լինի։ Ոչ ոք չերևաց։ Ամենքը անց էին կենում նրանց կողքով։ Մինչև անգամ նրանք, որ մոտենում մի, բան էին տալի կամ հետաքրքրվում, այնպես էին վերաբերվում՝ ինչպես աղքատների։ Եվ այստեղ իմացավ նա առաջին անգամ, որ հայրիկն էլ հայրիկ չի, ոչ Սուրիկը՝ Սուրիկ, ոչ էլ ինքը՝ Զանո, այլ «գաղթականներ» են։ Հայրիկը և մյուս գաղթականները գնացին ման, եկան, շատ խնդրեցին սրան, նրան, ցույց տվին երեխաների վրա, որ հոգնած էին, մրսում էին, երկար խնդրեցին, երկար սպասեցին, մինչև որ բերին էս տունը։

Միակ լամպը աղոտ լուսավորում էր հին մեծ սրահը, մի ծայրից մյուսը։ Պատերի երկարությամբ տեղավորվել էին գաղթականները, ընտանիք-ընտանիք։ Զանոյի հայրն էլ իր երկու երեխաների, հետ մի անկյունում էր տեղավորվել։ Հայրիկը թինկը տված՝ ծոցն էր առել Սուրիկին, իսկ Զանոն մի զույգ կոշիկ գրկին նստած էր նրանց կողքին։ Ու էնպես լավ էր զգում Զանոն իրե՜ն․․․ էլ չկար էն երկյուղը, որ տեսան, էլ չկային երկար, ցուրտ ճամփեքն ու սովը։ Տաք սենյակում հաց էր կերել ու հոգնությունից հետո մի ախորժելի հանգիստ էր զգում։ Քունը տանում էր թեև, բայց նա մտածում էր էն փոքրիկ աղջկա վրա, որ ժպտալով իրեն նվիրեց գոգին դրած կոշիկները։ Ի՜նչ լավն էր էն աղջիկը, ի՜նչ լավն չէին նրա ժպտուն, զվարթ աչքերը, ի՜նչ լավն էր էն տաք ապահով սենյակը, ի՜նչ լավն էր էն գիշերը․․․

Քաղաքում մի խումբ տիկիններ հնամաշ շորեր էին հավաքել ու բաժանում էին գաղթականներին։ Գաղթականներից ոմանք ստացած շորերն էին շինում, հարմարեցնում իրենց, ոմանք հաց էին ուտում, ոմանք ծխում ու զրույց անում։

Էն գիշեր ամենքն էլ լավ էին զգում իրենց, ամենքն էլ ուրախ էին։ Իրենցից որը ներս էր գալի՝ քաղաքացու մի որևէ շոր հագին կամ կրկնակոշիկները ոտներին, էս ու էն կողմից սրախոսում էին, ծիծաղում, ուրախանում։ Մանավանդ երբ ներս եկավ էն խեղկատակ Մարտոն։ Ամեն ծիծաղելի բան էլ հակառակի նման հենց նրա հետ էր պատահում։ Չգիտես ում խելքին էր փչել, մի հին ցիլինդր էին տվել նրան ու մի թևը կոտրած հովանոց։ Եվ ահա գաղթականների ուրախ ժամանակ դռնից ներս մտավ Մարտոյի հովանոցը, նրա ետևից՝ ցիլինդրավոր Մարտոն։ Գաղթականները առաջին րոպեին շփոթվեցին, բայց տղաներից մինը շուտով ճանաչեց, վեր կացավ ցիլինդրին զարկեց, ցիլինդրը գետին թռավ, մի ուրիշն էլ հովանոցը փախցրեց, ու մեջտեղը կանգնեց էն մասխարա Մարտոն։

Տո, Մարտո, քու տունը չքանդվի, տո, մասխարա․․․

Ամբողջ սրահը սկսեց հռհռալ։

Տո զարկե՛ք էդ խեղկատակին։

Ու սկսեցին կատակով զարկել Մարտոյին, էս կողմը քարշ տալ, էն կողմը ձգել։ Ի՜նչ ծիծաղ ընկավ սրահը, ի՜նչ ծիծաղ։

Ծիծաղում էին ամենքը, ծիծաղում էր Զանոն։ Նա ուզեց Սուրիկին վեր կացնի, որ նա էլ ծիծաղի, բայց Սուրիկը քնած էր։ Զվարթ աղմուկի մեջ կամաց-կամաց իր քունն էլ տարավ ու նվերը կրծքին սեղմած քնեց Զանոն։

Քնեց, և ահա եկավ, երևաց մայրիկը։ Տխուր էր մայրիկը, բայց Զանոյին ժպտում էր։

Մայրի՜կ, մայրի՜կ, տե՜ս, էն աղջիկը տվեց ինձ․․․ էնպես լավ աղջիկ է՜ր, էնպես լավ աչքեր ունե՜ր, էնպես լավ մայրիկ ունե՜ր․․․ մայրի՜կ․․․ մայրի՜կ․․․

Ու երկար, երկար մայրիկի հետ էր Զանոն, երբ վեր թռավ մի զիլ ձենից։ Գաղթականներից մինն էր, որ ընդհանուր աղմուկի մեջ երգ էր երգում։

«Արև շողցեր ա պայծառ,

Նախշուն ա դաշտ, ճյուղն ու ծառ,

Հրդկի վերև հավաքվեր՝

Կուճլվըլան մեր հավքեր,

Վայ լե՜, վայ լե՜․․․»։

Այնինչ մյուս անկյունում Մարտոն դեռ անում էր իր ծաղրածությունները ընդհանուր ծիծաղի մեջ։ Քնաթաթախ Զանոն չէր հասկանում, թե որտեղ էր գտնվում, բայց որտեղ էլ լիներ, նրան թվում էր, թե սրահը լիքն էր մոտիկներով, հարազատներով, տաքությունով ու լուսով, զվարթ քրքիջով, հայրիկի շնչով, մայրիկի ժպիտով, էն աղջկա պայծառ հայացքով, հայրենի երգի մրմունջով․․․

Ամենքն էլ էնտեղ էին, ամենքն էլ ուրախ․․․ Եվ ի՜նչքան ծիծաղեցին էն գիշեր ամենքն էլ, ի՜նչքան ծիծաղեց Զանոն․․․

Ի՜նչ ուրախ գիշեր էր, ի՜նչ ուրախ գիշեր․․․

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ցո՛ւյց տվեք հակադրությունները, որոնց վրա կառուցված է «Ուրախ գիշեր» պատմվածքը:

Մի մութր, մռայլ ու ցեխ աշնան իրիկուն էր, որ հասան Թիֆլիս։

Էն գիշեր ամենքն էլ լավ էին զգում իրենց, ամենքն էլ ուրախ էին։


բ) Ընտրե՛ք տարբերակներից մեկը և հիմնավորե՛ք Ձեր ընտրությւոնը:
Պատմվածքը վերնագրված է «Ուրախ գիշեր», որովհետև.

պատմվում է ստեղծված ուրախ միջադեպի մասին,

պատմվում է մարդկանց բարձր տրամադրության, ուրախ մթնոլորտի մասին,

պատմող հերոսը ցանկանում է ընդգծել իրավիճակի ողբերգականությունը:

Պատմող հերսոը ցանկանում է ընդգծել իրավիճակի ողբերգականությունը։
Ընտրեցի այս տարբերակը,քանի որ իմ կարծիքով հերոսը պատմում էր մարդկանց ողբերգության մասին, այնպիսի ողբերգության,որը փորձում էին ծիծաղով, հումորով ծածկել։Նրանք փորձում էին շատ ծիծաղել,որպեսզի տաքցնեին իրենց միջի թախիծը,սակայն ամենից շատը ծիծաղում են նրանք,ովքեր ամենից շատն են ուզում լաց լինել։


Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...