среда, 9 октября 2019 г.

Հետաքրքիր դեպք Ավետիք Իսահակյանի կյանքից, կապված իր միակ սիրո և իր կնոջ հետ


Հետաքրքիր դեպք Ավետիք Իսահակյանի կյանքից, կապված իր միակ սիրո և իր կնոջ հետ


Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը: Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝ Շուշիկին, որին վաղուց չէր տեսել: Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս: Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության: Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝ դեպի Արագած լեռան փեշերը: Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի կնուտը (մտրակ) վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ: Վեսյոլի Վարդանին էլ էդ էր պետք: Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե. «Վա՜յ Ավո՛ ջան, կներես, կնուտը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ»: Վարդանն իջնում է, ջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվում, ուրախանում են, իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, «գտնել» չի կարողանում....


Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝ Սոֆիկի հետ: Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով: Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը (հանձնարարություն) և դառնալով նրան՝ ասում. «Հը՞, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ»: Իսահակյանը թե. «Վարդան ջան, իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է»:

воскресенье, 6 октября 2019 г.

14 Հետաքրքիր փաստ Չարլի Չապլինի մասին


1.Չապլինը Հիտլերից մեծ էր 4 օրով և հիանալի կերպով նմանակել է նրան «Մեծ դիկտատորը» ֆիլմում:

2.Չապլինի հասակը կազմել է 165 սմ,իսկ քաշը` 60 կգ:

3.Չապլինն ուներ երկնագույն աչքեր և մուգ շագանակագույն գանգուր մազեր,որոնք սակայն 35 տարեկանում մեծամասամբ թափվել էին:

4.Չապլինը ձախլիկ էր ու նույնիսկ ջութակն ձախ ձեռքով էր նվագում:

5.Չապլինը թատրոնում մշտական աշխատանք ստացել է դեռևս այն ժամանակ,երբ դեռ նույնիսկ կարդալ չգիտեր` 14 տարեկանում:

6.Ավելի քան 40 տարի ապրելով ԱՄՆ-ում,նա այդպես էլ քաղաքացիություն չի ստացել,և դեռ ավելին,1952 -ից նրան արգելեցին մուտք գործել Ամերիկա:

7.1917-ից Չապլինն արդեն իր ժամանակների ամենա թանկ վարձատրվող դերասանն էր:

8. Չապլինի սիրելի սպորտաձևը բոքսն էր,իսկ պարը`տանգոն: «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմում նա համատեղեց այդ երկուսը:

9.Նրա «Մեծ դիկտատորը» ֆիլմը անցել է բազում դժվարությունների միջով`բելերով բազում սպառնալիքներ ու խնդիրներ,սակայն,այնուամենայնիվ այն նկարահանվել է և ցուցադրվել:Ըստ որոշ աղբյուրների ֆիլմը նույնիսկ հասել է Հիտլերին ու նա դիտել է այն:

10.Չապլինն ամուսնացել է 4 անգամ և ունեցել է 11 երեխա:Նրա բոլոր կանայք էլ բավականին երիտասարդ են եղել նրանից:

11.Չապլինի սիրելի հումորիստը եղել է Բեննի Հիլը:

12. Շատ է սիրել մեքենաներ,սակայն շատ վատ վարորդ է եղել:

13. Մի անգամ մասնակցել է իր նմանակների մրցույթին ու զբաղեցրել երրորդ տեղը: 14. Իր վերջին ֆիլմը նկարահանել է մահից տասը տարի առաջ:

Valentine's Day

 Valentine's Day
Valentine's Day is celebrated on February 14. It is a festival of romantic love and many people give cards, letters, flowers or presents to their spouse or partner. They may also arrange a romantic meal in a restaurant or night in a hotel. Common symbols of Valentine's Day are hearts, red roses and Cupid

What Do People Do?
Many people celebrate their love for their partner by sending cards or letters, giving gifts or flowers and arranging meals in restaurants or romantic nights in hotels. People who would like to have a romantic relationship with somebody may use the occasion to make this known, often anonymously. Valentine's cards are often decorated with images of hearts, red roses or Cupid. Common Valentine's Day gifts are flowers chocolates, candy, lingerie and champagne or sparkling wine. However, some people use the occasion to present lavish gifts, such as jewelry. Many restaurants and hotels have special offers at this time. These can include romantic meals or weekend breaks.

Public Life
Valentine's Day is not a public holiday. Government offices, stores, schools and other organizations are open as usual. Public transit systems run on their regular schedule. Restaurants may be busier than usual as many people go out for an evening with their spouse or partner. Valentine's Day is also a very popular date for weddings.

Background
There are a number of Saints called Valentine who are honored on February 14. The day became associated with romantic love in the Middle Ages in England. This may have followed on from the Pagan fertility festivals that were held all over Europe as the winter came to an end. Traditionally, lovers exchanged hand written notes. Commercial cards became available in the mid nineteenth century.

Symbols
The most common Valentine's Day symbols are the heart, particularly in reds and pinks, and pictures or models of Cupid. Cupid is usually portrayed as a small winged figure with a bow and arrow. In mythology, he uses his arrow to strike the hearts of people. People who have fallen in love are sometimes said to be 'struck by Cupid's arrow. Other symbols of Valentine's Day are couples in loving embraces and the gifts of flowers, chocolate, red roses and lingerie that couples often give each other.

Չապլինի նամակը իր դստերը


Կարդալով Չապլինի նամակը իր դստերը կարող եմ ասել,որ նա շատ հոգատար հայր էր։Նա վախենում էր,որ իր հրաշալի աղջիկը կարող է դառնալ այն մարդկանցից ովքեր իրենց ամենքից վեր էն դասում։Չարլին խրատում էր աղջկան իր կյանքի փորձով։Նրա նամակը շատ խորհելու տեղիք է տալիս, չէ որ այն ամենը ինչ որ նա ասում էր իր աղջկան դա մեր բոլորիս կյանքն է։ Նա իր աղջկա և մեր համար պարզ էր դարձնում կյանքի,մարդկանց իրական արժեքները։ Նա իր աղջկան խրատում էր,որ սիրտը ոսկով չվաճառի,քանզի ամենամեծ ոսկին դա արևն է ։Չարլին ասում էր, որ հանուն արվեստի բեմի վրա կարելի հայտնվել նաև մերկ, բայց այնտեղից պետք է վերադառնալ հագնված: Նա կարծում էր, որ աղջկա մերկ մարմինը կպատկանի միայն նրան,ով կսիրի նրա մերկ հոգին։

Ես չեմ եղել հրեշտակ,բայց որքան կարողացել եմ փորձել եմ լինել մարդ...

пятница, 4 октября 2019 г.

Հայոց լեզու

Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ բառերը։
Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ,
ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն,
հրուշակագործ, վերաբաշխումգիտականորենանօգնական, բազմություն,
տգիտություն:
Վերաբաշխում էի իմ գրքերը:
Գիտականորեն ապացուցված է այս թեորեմը:
Անօգնական շները հասարակության կողմից անտեսված են:
2. Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ,
որսորդ, պողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված,
արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղիրականությունընդհանրացում,
հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ,
մենաշնորհ, միջուկ, բուսականություն
3. Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

Նախածանց-Անհայտ, հակաթույն, ստեղ, չկամ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, հարակից, անհարմար, ապաշնորհ, անթիվ

Վերջածանց-Խնձորենի, մթերային, անհոգաբար, կաղնուտ, միլիոնավոր, ցուցանակ, կղզյակ, հայրական, հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, մորթեղեն, միտք:

նախածանց և վերջածանց-Անմտություն, վերահաշվում, անհավատալի, ներգրավում, տրամագծորեն, դժգոհություն

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...