вторник, 15 сентября 2020 г.

Իսրայել Օրի

 Իսրայել Օրին 17֊18րդ դարերի հայ հայտնի ազատագրական գործիչ էր։ Նա առաջին դիվանագետն էր, որ վերանայեց Հայաստանի ազատագրության հասնելու, այդ ժամանակաշրջանում, ավանդական և անհեռանկարային քայլերը: Նրա գործունեությունը հիմնականում կապված է Ռուսաստանի, Ռուսական արքունիքում վարած բանակցությունների հետ: Օրին Արևմտյան Եվրոպայի երկրներում մնացել է քսան տարի: 1701 թվականի հուլիսի 29ին Ռուսաստանում տված հարցազրույցից է, որ տեղեկանում ենք, որ Հակոբ Ջուղայեցու մահվանից հետո կազմված պատգամավորությունը ցրվում է: Մնում է միայն Իսրայել Օրին։ Նա նավով մեկնում է Վենետիկ: Այնուհետև մեկնում է Ֆրանսիա, որտեղ ծառայում է ֆրանսիական բանակում, մասնակցում է ֆրանսիա-անգլիական պատերազմին, որտեղ և գերի է ընկնում: Անգլիական գերությունից ազատվելով նա բնակություն է հաստատում Գերմանյաի Դյուսելդորֆ քաղաքում , որը այն ժամանակ Պֆալցի իշխանության մայրաքաղաքն էր: Պֆալցի իշխանը այդ ժամանակ Հովհան Վիլհելմն էր։ Դյուսելդորֆում Օրին ապրուստի միջոց գտնելու համար, ինչպես մելիքներն են նշում՝ շատ ստորություններ կրեց: Բանը հասավ նրան, որ նա որոշ ժամանակ վաճառական էր և զբաղվում էր ցորենի և գինու առևտրով: Սյունիքի մելիքները կուրֆյուրստին ուղարկված գրությունում ցանկանալով արդարարցնել Օրիի վաճառականությամբ զբաղվելու քայլը գրում են, որ «նա հարկադրված է եղել ազնվական բարձր դիրքից իջնել մինչև առևտրականի ցածր աստիճանի»: Լեոն գրում է, որ Դյուսելդորֆում Իսրայել Օրին քիչ-քիչ ամրապնդեց իր դիրքերը և հայտնի դարձավ անգամ կուրֆյուրստին: Նա արդեն կարողանում էր Վիլհելմին ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը: Ասում էր, որ Հայաստանը թե ֆինանսական և թե մարդկային/զինվորական ռեսուրսներ ունի, միայն առաջնորդ չկա, ով կղեկավարի այս շարժումը և հաջողության կհասնի: Առաջնորդի դերը ստանձնելու դիմաց Վիլհելմը պիտի դառնար Հայաստանի թագավոր: Այս առաջարկը, բնականաբար, ձեռնատու էր Վիլհելմին: Այդ շրջանում Ասիայում տիրող քաղաքական իրավիճակը Օրիին ու Վիլհելմին ստիպում էին մտածել, որ Հայաստանը ազատագրելու միտքը կարելի է հեշտությամբ իրագործել: Սակայն հարց է առաջանում, թե ինչու այդքան ազդեցիկ դիրք ձեռք բերած Օրին, ով 12 տարի Ֆրանսիայում ծառայել էր ժամանակների ամենաազդեցիկ թագավոր Լուի ԺԴ-ին, չդիմեց նրան նույն հայոց հարցով: Պրոֆեսոր Հեյգերը ասում էր, որ Օրին շատ էր ուզում դիմել այդ քայլին, խոսել «արև-թագավորի» հետ, սակայն ինչպես երևում է, մի շարք հանգամանքներ գլխավորապես Թուրքիայի արևելքում կատարվելիք դեպքերը)արգելք են հանդիսանում նրա համար: Թուրքական հարցը իր ուժգնությամբ «տեղափոխվեց» Վիեննա, և Լեոպոլդ կայսրն էր, որ այդ ուժը զսպողը, խորտակողն էին հանդիսանում: Արևելքի ճակատագիրը քիչ-քիչն անցնում էր հռովմա-գերմանական կայսրի ձեռքը: Ֆրանսիային և նրա թագավորին մնում էր միայն հետևել իրադարձությունների զարգացմանը:



Անգեղակոթի ժողով

1699 թ-ի ապրիլի չորսին Օրին հասնում է Էջմիածին, այցելում Նահապետ կաթողիկոսին: Այս այցը հիմնավորված էր նրանով, որ Օրիի Արևմուտքին առաջարկած ծրագրում մեծ դեր ուներ հայ ժողովրդի կրոնական կենտրոնը: Սակայն հանդիպում է կաթողիկոսի բացասական վերաբերմունքին, որը ըստ մելիքների գալիս էր նրա անհավատներին նվիրված լինելու, Պարսկաստանի հետ համագործակցելու պատճառներից: Նահապետը համարվում էր, եթե ոչ արդեն կաթոլիկացած, ապա գոնե կաթոլիկության կողմնակից մեկը, ով, ըստ կաթոլիկ գրողների, իր հպատակությունն էր հայտնել Հռոմի Պապին: Այնուհետև նա շտապում է Ղարաբաղ՝ մելիքների մոտ: Երթուղին այսպիսին էր՝ Էջմիածին- Սիսիան- Գանձասար: Վիլհելմին ուղարկած իր նամակներում, նա մանրամասնորեն նկարագրում է իր այցելած գյուղերը: Պատմում է նաև, որ անգամ իր հայրական տանը (Աբրահամյանը Օրիի հայրենի գյուղ է համարում Վայոց Ձորի Մարտիրոս գյուղը, սակայն տեղեկությունը նույնքան անհիմն է, որքան այս հարցի շուրջ մյուս ենթադրությունները), քրոջ ու եղբայրների մետ, չի բացահայտել իր ով լինելը: Դրանով

 

ուզում էր ցույց տալ իր բացարցակ նվիրվածությունը սկսած գործին, մոռանալով, որ իր եղբայրը ևսմելիքներից մեկն էր, ով պիտի մասնակցեր Անգեղակոթում կայանալիք ժողովին և ուշ թե շուտ իմանար իր ով լինելը: Ուրեմն սա պարզապես համարենք չափազանցություն: Մելիաքական դասի մեջ ամենաազդեցիկներից մեկը Մելիք-Սաֆրազն էր, ում և Օրին պատմում է իր ով լինելու և իր հետագա ծրագրերի մասին պայմանով, որ այն, ինչ կպատմի գաղտնիք է: Այսպիսով՝ Օրին Մելիք-Սաֆրազի և էլի մի քանի մելիքների հետ մեկնում է Գանձասար՝Փիլիպոս կաթողիկոսին հանդիպելու: Ինոկենտիոս Պապին ուղարկած գրությունում մելիքները պատմում են, որ իմանալով Փիլիպոսի վերաբերմունքը այսպիսի հարցերին, նրանք խորհուրդ տվեցին Օրիին մինչև վերջ չբացահայտել ծրագիրը: Սակայն Օրին առաջարկեց լռել և լսել իրեն: Կաթողիկոսը միանշանակ դրական ընդունեց Վիլհելմի Հայաստանն ազատագրելու ծրագիրը մինչև այն պահը, երբ տեղեկացավ, որ կուրֆյուրստը միառժամանակ պիտի վերահսկի կատարվող աշխատանքը , ֆինանսական միջոցները և այլն: Բանակցությունը վերածվեց դավանաբանական վեճի, Գանձասարը հրաժարվում էր ընդունել կաթոլիկություն: Օրին, իհարկե, սկսեց ապացուցել կաթոլիկության միակ ճշմարիտ կրոնը լինելու փաստը` հին ու նոր կտակարաններից մեջբերումներ արեց և այլն: Վեճը թեժացավ վերածվեց կռվի, մելիքները Օրիին հորդորեցին հեռանալ Գանձասարից: Այս իրադարձությունը միառժամանակ կասկածելի է: Հնարավոր է, որ մելիքները դրանով պարզապես ուզում էին Օրիի անձը գովել, ցույց տալ նրա կազմված ծրադրի և կաթոլիկության հանդեպ նվիրվածությունը: Փաստորեն երկու խոշոր կրոնական կենտրոններն էլ դեմ էին Օրիի ծրագրերին: Սակայն Օրիի հետ Եվրոպա պիտի մեկներ երկրի ներկայացուցիչներից մեկը: Զգուշանալու և Վիլհելմի մոտ կասկածներ չհարուցելու համար մելիքները պնդում էին, որ այդ մեկը պիտի հոգևորական լինի: Ի վերջո Անգեղակոթի մոտ գտնվող Ս. Հակոբ վանքի վանահայր Մինաս վարդապետ Տիգրանյանը Օրիի հետ մեկնելու համաձայնություն տվեց: Ուրեմն՝ այս հարցը լուծված էր: Օրին մելիքների հետ կրկին տեղափոխվեց Անգեղակոթ գյուղ (գյուղի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այն հեռու էր պարսկական իշխանությունների անմիջական հսկողությունից, այսինքն՝ ավելի ապահով էր ու վստահելի), որտեղ տեղի ունեցավ մոտ քսան օր տևած ժողով: Այստեղ քննարկվեցին մի շարք գաղտնի, դիվանագիտական հարցեր: Նշեմ, որ ժողովին մասնակցում էին տասնմեկ հոգի: Կարելի է ասել, որ այս ժողովի ընթացքում կազմված ծրագրով սկիզբ էր դրվում Եվրոպայի հետ բանակցություններին: Այնուամենայնիվ Օրին հասկանում էր, որ պետք չէ միայն Եվրոպայի հետ հույսեր կապել: Ուստի կարողացավ մելիքներին համոզել և նույն հարցով մի խնդրագիր էլ Ռուսաց ցար Պետրոս Մեծին ուղարկել: Խնդրագիր բառը ճիշտ բնորոշում է այդ գրության իմաստը, քանի որ այն կրում էր ավելի շատ խնդրանքի, աղերսանքի բնույթ: Մելիքները խնդրում էին այդ ժամանակներում հզորացող Ռուսաստանից գալ և ազատագրել իրենց հայրենիքը: Ըստ այդ ծրագրի, ստեղծվող Հայաստանի թագավորը պիտի հայ լիներ (պարզ է, որ Իսրայել Օրիին նկատի ունեին), իսկ Ռուսաստանը պիտի միայն հովանավորի դերում հանդես գար: Օգնության դիմաց կար միայն մի խոստում, որը հնազանդությունն էր: Այս խնդրանքը հայերին ձեռնտու էր նրանով, որ բացակայում էր դավանափոխության հարցը: Մյուս կողմից էլ, Եվրոպայի հետ ավելի շատ էր կարելի հույսեր կապել, քանի որ նախ՝ ազատագրության դիմաց «վճարելու էին» և երկրորդ՝ Վիլհելմը որոշակի քայլեր արել էր ազատագրությունն իրագործելու համար: Եվ պարզ է, որ դավանափոխությունն ու Վիլհելմի գահակալությունը մելիքների սրտով չէր, սակայն այստեղ խոսքը գնում է ոչ թե զգացմունքների ու սկզբունքների մասին, այլ քաղաքականության ու քաղաքական շահի:




  

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...