понедельник, 21 сентября 2020 г.

Սելջուկ-թյուրքերի արշավանքերը Արևմուտք

 Սելջուկ-թուրքերի նախնիներն ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում: Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին: 1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճամապարհին ավերեցին հայկական գավառները և սպանեցին շատ մարդկանց։Հայերը դիմադրություն գրեթե ցույց չտվեցին թշնամուն, ինչը ավելի էր հեշատցնում նրան գործը։ Հայերը բացահայտ զինաթափված էին , Բյուզանդացիներն էլ խուսափեցին ռազմական օգնություն ցուցաբերել ։ 

Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048 թվականին։ Այս անգամ սելջուկները կենտրոնացան Բասենի և Կորոն դաշտի վրա, այնուհետև տարածվեցին երկրի բոլոր կողմերը։Նրանք չխնայեցին ոչ ծերերին, և ոչ էլ երեխաներին, ամենուրեք քարուքանդ էին անում ։ Արյան ու հոտ էր գալիս քաղաքից։
Բյուզանդական բանակը սկզբում չփորձեց դուրս գալ նրանց դեմ։ Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին, բնակչության մեծ մասին գերի վերցրեցին։

Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը բ յուզանդացիները սելջուկների դեմ կռվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծանր պարտություն կրեց:
Բյուզանդական իշխանությունները հասկացան ինչն էր պատճառը պարտվելու։ Ազգը չէր սիրում իր պետությունըև նրանք իրենց սխալը հասկացան ։ Սկսեցին հայ բնակչությանը սիրաշահելու, հարկերը թեթևացնելու քաղաքականություն վարել: Սակայն հայկական զինուժն այդպես էլ չվերականգնվց։
1054 թվականին սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը Տուղրիլն էր ղեկավարում, ուրը իրենց սուլթանն էր: Թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի:








Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...