четверг, 26 ноября 2020 г.

Երբ ընկուզենուց ընկույզի փոխարեն արյուն է թափվում

 Երբեմն սիրտն էլ է քարանում ու բացված վերքից արյուն չի ծորում, էլ չեմ ասում զսպված արցունքի մասին։ Չգիտես ինչու, ամենալավ ֆիլմերը պատերազմի մասին են։ Գուցե գրքերն էլ։ Գուցե հենց այն պատճառով, որ պատերազմը պատռում է մարդկանց դիմակները ու ոչ թաքցնելու բան է թողնում, ոչ էլ իմաստ։ Իսկ միգուցե պռնկեպռունկ հույզերով է լցնում մարդկանց սառած հոգիները, ու մահվան առատությունից կյանքը դառնում է ավելի գեղեցիկ։ Շատ ֆիլմեր ու գրքեր են զմռսվել իմ մթագնած հիշողության խորխորատում, բայց երբեք չեմ մոռանա շարքային Ֆորեսթ Գամփին, իր սևամորթ ընկեր Բուբային։ Չեմ մոռանա Բուբայի անկատար մնացած երազանքը, չկառուցած ձկնորսանավն ու ուռկաններում այդպես էլ չհայտնված որսացու ծովախեցգետիններին, որ թաղվեցին-մնացին Վիետնամի անանցանելի ջունգլիներում։ Չեմ մոռանա պատերազմից հետո Ֆորեսթին նավապետի օգնական նշանակելու Բուբայի շռայլ խոստումը։

Գուցե մոռանայի, եթե այսօր քարացած սրտից արյուն չծորար ու մի քանի կաթիլ ցողեր գրասեղանին թափված սպիտակ թղթերը։ Սպիտակ ու մաքրամաքուր, ինչպես տղերքն ու իրենց երազանքները, լինեն օվկիանոսից այնկողմ, թե այսկողմ։


Պատմվածքը կորսված կյանքերի և կորսված երազանքների մասին է ։ Իրենց կյանքը մերի դիմաց զոհած տղաների մասին է։ Նրանց չապրած կյանքի, չվայելած պահերի , կարմիրով ներկված Հայաստանի մասին է։ Մի ընկույզի պատմություն էր, որը մեր սրտի մեջ մեծ ցավ թողեց, մեծ վիշտ և մեծ կորուստի աղբյուր դարձավ։ Թողեց անկատար շատերի երազանքները, նպատակները , որպեսզի մեր երազանքներն ու նպատակները անկատար չմնան։ Իրենց կյանքի գնով պահեցին մերը և մենք պարտավոր ենք ապրել նայև իրենց փոխարեն։ Երբ տեսնում ենք , կարդում ենք այսքան մահերի մասին , սկսում ենք արժեվորել և սիրել այս կյանքը։Սկսում ենք գնահատել ամեն վարկյանքը, քանի որ ամեն վարկյանը մեկի չապրած րոպեն է, քանի որ ամեն վարկյանը մեկի կորսված կյանքն է ։  Մենք ամենքս մեզնով պահեցինք ընկույզը , փորձեցինք այն զերծ պահել ընկնել կոտրվելուց։ Սակայն ընկույզի փոխարեն մեր տղերքը ընկան մարտի դաշտում ։ Մեր տղերքը ընկան մի բուռ ընկույզի համար , մի բուռ հողի, որը ծփում էր արյան ծովի ալիքների մեջ։  Մեր տղերքն էլ չգիտեյին, որ պետք է հերոսանան, որ պետք է անկատար թողեն իրենց երազանքները, հավերժ լքեն իրենց ընտանիքները, սիրելիներին։ Լքեն մեզ հավերժ գալու խոստումը տված։  Լքեն մեզ մեր իսկ հողը պաշտպանելու համար, պաշտպանելու համար այն ինչը իսկզբանե մերն է եղել։ Մեր ընկուզենին խլեցին դավադրաբար, բայց մենք չենք կաշկանդվում, քանի որ մեր տղաների արյունը զուր չի թափվել և ամեն բան դեռ կորած չէ , մենք ետ ենք բերելու մեր հողը իսկ տղաներին  և իրենց կորսված կյանքերը չենք կարողանա ...









Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...