суббота, 6 октября 2018 г.

Հարաբերությունները Ադրբեջանի հետ(1918-1921թթ.)


Հարաբերությունները Ադրբեջանի հետ(1918-1921թթ.)

Կարելի է ասել, որ Հայստանն ու Ադրբեջանը վատ հարաբերությունների մեջ են եղել՝ Ադրբեջանի ստեղծումից սկսած: Ադրբեջանը ուզում էր նվաճել գրեթե ամբողջ Հայատանը: Այս հարցում Ադրբեջանին օգնում էին Անտանտի երկրները և 1921թ.-ից, նաև Խորհրդային Ռուսաստանը:

1918թ. վերջին անգլիացիների օգնությամբ կասեցվեց Անդրանիկի
զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի ու Արցախ։ Անգլիական
հրամանատարության աջակցությամբ Արցախ-Զանգեզուրի նահանգապետ
նշանակվեց  ջարդարար Խոսրով բեկ Սուլթանովը։

Արցախ-Սյունիքի հայությունը չճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը և կռվի պատրաստվեց՝ Հայսատանին միանալու համար: Հայաստանը ձգտում էր խաղաղ
միջոցներով լուծել այս հարցերը, բայց ապարդյուն: Մեծ երկրները հնարավորին չափ օգնում էին Ադրբեջանին, քանի որ նավթ էին ներկրում Բաքվից:

Այդուհանդերձ, Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում էր, որ պաշտպանի Ղարաբաղն ու միացնի Հայաստանին:

1920թ. մարտին Շուշիի հայությունը ենթարկվեց ջարդերի: Զոհվեց մոտ 8 հազար հայ: Հայաստանի կառավարության որոշմամբ Դրոյի զորախումբը մտավ Ղարաբաղ։ Ապրիլի 25-ին Արցախի հայերի 9-րդ համագումարը որոշեց Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Հայաստանի Հանրապետությանը։

Իրադրությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում կտրուկ փոխվեց, երբ մի քանի օր անց`ապրիլի 28-ին, 11-րդ Կարմիր բանակի միջամտությամբ, խորհրդայնացվեց Ադրբեջանը։ Դրանից հետո Ադրբեջանին սկսեց պաշտպանել Խորհրդային Ռուսաստանը։
Դրան հետևեց թուրք-թաթար-բոլշևիկ զինուժի ներխուժումը Ղարաբաղ, Զանգեզուր և Նախիջևան։ Ավելի ուշ` 1921թ. հուլիսին, Խորհրդային Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների թույլատվությամբ Լեռնային Ղարաբաղը, բռնավոր կերպով կցվեց Ադրբեջանին:

1919թ. կեսերին անգլիացիների օգնությամբ Նախիջևանի գավառը պաշտոնապես
միացվեց Հայաստանի Հանրապետությանը։ Սակայն տեղի թաթարները Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ ապստամբեցին ու հրաժարվեցին ճանաչել Հայաստանի իշխանությունը։ Շարուր-Նախիջևանի թաթարների շարունակական խռովությունների հետևանքով երկրամասը գրեթե լիովին հայաթափվեց։ Նախիջևանի հայության մի մասը կոտորվեց, իսկ մյուսը հարկադրված դիմեց արտագաղթի։

1920թ. աշնանը` թուրք-հայկական պատերազմի ժամանակ Թուրքիան բռնազավթեց Նախիջևանի գավառը։ Իսկ 1921թ. Նախիջևանը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին։

1920թ. աշնանը, Գարեգին Նժդեհի գլխավորությամբ. ինքնապաշտպանական կռիվների շնորհիվ Զանգեզուրն ազատագրվեց՝ սկզբում հռչակվելով Ինքնավար Սյունիք, ապա`Լեռնահայաստան: 1921թ. հուլիսին վերջնականապես միացվեց Խորհրդային Հայաստանին։

Հարաբերությունները Վրաստանի հետ(1918-1921թթ.)


Հարաբերությունները Վրաստանի հետ(1918-1921թթ.)

1918-ական թվականներին Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն այնքան էլ լավ չէին, բայց դարեր շարունակ այս երկու երկրների միջև եղել է բարեկամություն: 1918թ.-ին Հայաստանի ու Վրաստանի մեջ մի վիճաբանություն ծագեց: Պատճառը՝ ցարիզմի ժամանակ Լոռու ու Ախալքալաքի անցումն էր Վրաստանին: Դեկտեմբերին սկսվեց պատերազմ, որը տևեց՝ երեք շաբաթ: Պատերազմի ընթացքում հալածանքներ սկսվեցին Վրաստանում ապրող հայ ժողովրդի նկատմամբ ու փակվեցին ճանապարհները:

1919 թ.-ին Անտանտի երկրների զինվորական ներկայացուցիչների միջամտությամբ Լոռին հռչակվեց չեզոք գոտի: Սրանից կարճ ժամանակ անց բարելավեցին Հայ-վրացական հարաբերություններն ու վերականգնվեցին հաղորդակցման ուղիները:

Գարեգին Նժդեհ


Մեր քաջ Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղի Ռուսական կայսրությունում:Շատ փոքր հասակում կորցրել է  հորը և հոր մահից հետո մնացել մոր խնամքին: Ընտանիքում եղել են չորս երեխա, Նժդեհը փոքրն էր:
Սկզբնական կրթությունը ստանալով տեղի  հայկական ծխական դպրոցում,  երբ այդ դպրոցը փակվեց սկսեց սովորել Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում՝ ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև մեկնել է Սանկտ Պետերբուրգ  և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ թողնում է  ուսումը և ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ընդդեմ ցարիզմի ու սուլթանականության։ 1906թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին վերադառնում է Հայաստան-Հայկական Լեռնաշխարհ:

Գործունեությունը

Գարեգին նժդեհը 1907 թվականին մտնում է ՀՅԴ  շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Ռազմամթերք  և զենք տեղափոխելու համար Նժդեհը 1909  թվականին վերադառնում է Կովկաս և ցարական իշխանությունների կողմից  ձերբակալվում  է ։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի՝ հետո դուրս գալոբ բանտից  մեկնում է Բուլղարիա:

Երբ 1912  թվականին սկսվեց Առաջին Բալկանյան պատերազմը, և հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։ Նժդեհը այդ պատերազմի ժամանակ վիրավորվել է: Հայկական վաշտը աչքի ընկնելով մի շարք հաղթական մարտերով՝ հրաժարվեց մասնակցել Բալկանյան Երկրորդ պատերազմին(քանի որ այն վերածվել էր բալկանյան ժողովուրդների ներքին կռիվների, որն ի դեպ շատ «շահավետ» էր թուրքերի համար) և 1913 թ. զորացրվեց:

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի  դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ Պատերազմի սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փողհրամանատարը, իսկ հետո հայ-եզդիական զորամասի հրամանատար:

1917 թ. սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին և փրկել տեղի հայությանը կոտորածից : Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին լինելով զորավար Դրոյի  օգնականը 1918 թ-ի գարնանը վարում է Ալաջայի բնակավայր Անիի  շրջակայքում կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։

Մոտենում էր 1918  թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Վայաձոր։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Ղարաքիլիսայի եռօրյա հերոսակամարտով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Ղարաքիլիսայում վարած կռիվների համար արժանացել է ամենաբարձր՝ քաջության շքանշանի։




Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...