понедельник, 6 апреля 2020 г.

Հայոց լեզու

Գոյականի որոշյալ և անորոշ առումները
1.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել որոշյալ և անորոշ
առումներով գոյականները։
Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ
կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ
սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները
պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են
գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած
բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում
նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու
հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։
Ալեքսանդր Մելքումյանի «Հայաստանի քարերի աշխարհում» գրքից
Որոշյալ-Գետնի, հանքանյութերի, բույսերի, լեզուն, ծառը, թուփը, ծաղիկը, խոտը, արմատները, պոմպերի, գետնի, նյութերի, տերևների, ցողուններում, մետաղը, բույսերի, նմուշները, մոխիրը, հյութերը, հետախույզները, հողաշերտի, կազմությունը
Անորոշ-Տեղեկություններ, լուծույթներ, մետաղներ, հանքավայր
Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անորոշ առումով գոյականը։
1. ապագան, լեռնաշղթան, ենթական, պատվանդան
2. պարագան, կուլան, ավազան, թեման
3. պատճեն, սյուժեն, հյուլեն, միջօրեն
4. խճավազն, արքայազն, նոխազն, վարազն
5. թեյն, տրամվայն, որովայն, դերբայն
6. կարոտն, մոլախոտն, ծղոտնհետիոտն
7. քնարերգուն, վերարկուն, ճողփյուն, սերմացուն
8. մեղուն, ցողուն, ժողովածուն, աղաթթուն
9. չափածոն, մետրոն, երեկոն, երգեհոն
10. զբոսայգին, մարգագետին, թերակղզին, ծառուղին

суббота, 4 апреля 2020 г.

Կորոնա վիռուս ։ Վարակ թե՞ առանց զենքի պատերազմ

Աշխարհը կորոնավիրուսից հետո

Աշխարհում այս վիռուսի պատճառով հազարավոր մարդիկ են մահանում, և ինչ է սա եթե ոչ առանց զենքի պատերազմ։ Կորոնավիրուս՝ ի՞նչ է սա:
Սա շնչառական վիրուս է, որը շատ նման է գրիպի: Երբ այն հայտնաբերվեց՝ տեսքով շատ նման էր թագի, որից հետո էլ ստացավ անվանումը: Պաշտոնապես այն անվանում են COVID-19»:
Վարակը սկիզբ է առել Չինաստանում և տարածվել է համարյա բոլոր երկրներում ։

Կանոններ որոնց պետք է հետևել վարակից զեռծ մնալու համար։

Պարբերաբար լվանալ ձեռքերը

Կորոնավիրուսից պաշտպանված լինելու, այլ վիրուսներով չվարակվելու համար անհրաժեշտ է հատուկ ուշադրությամբ հետևել ձեռքերի հիգիենային: Օրը մի քանի անգամ պետք է լվացվել հոսող տաք ջրով ու օճառով, հաճախ օգտվել ալկոհոլ պարունակող քսուքներից: Հատկապես պետք է լվացվել հասարակական վայրերում տարբեր առարկաների դիպչելուց, տրանսպորտում, վերելակում գտնվելուց հետո: Պարտադիր է սնվելուց առաջ և հետո լվացվելը:

Եվ նույնիսկ օրը մի քանի անգամ լվացվելուց հետո չի կարելի ձեռքերը բերանն ու աչքերին մոտեցնել. դրանց վրա հնարավոր մանրէներն այդ ճանապարհով ավելի արագ են ներթափանցում օրգանիզմ:

Ճիշտ սնունդը

Խորհուրդ չի տրվում ուտել վայրի կենդանիներից կամ ծովամթերքից պատրաստված ուտեստներ կամ նախուտեստներ: Հատուկ ուշադրությամբ և շատ լավ պետք է եփել միսը և ձուն: Վիրուսների ակտիվացման շրջանում անհրաժեշտ է օգտագործել սննդարար մթերքներ, վիտամիններր, որոնք օգտակար են իմունիտետին: Խորհուրդ է տրվում օգտագործել շշալցված ջուր:

Դիմակների հիգիենան և դրանց անհրաժեշտությունը

Բժշկական դիմակ անհրաժեշտ է կրել մարդկանց խմբերի մեջ գտնվելիս (տրանսպորտ, խանութ, շուկա, հասարակական այլ վայրեր): Տանը դիմակ կրելու կարիք չկա, եթե սուր շնչառական վարակով հիվանդի չեք խնամում: Մանկահասակ երեխաներին խուրհուրդ չի տրվում դիմակներ հագցնել՝ շնչառական խնդիրներ կարող են առաջանալ։ Դիմակն օգտագործելուց և հանելուց հետո այն ընդհանուր աղբի մեջ գցել չի կարելի. անհրաժեշտ է կապել մեկ այլ տոպրակի մեջ, հետո միայն նետել աղբամանը։ Դիմակը հանելուց հետո անհրաժեշտ է անպայման լվացվել:

Աձնական հիգիենան

Շնչառական որևէ վարակ ունենալու դեպքում անհրաժեշտ է քիթն ու բերանն անձեռոցիկով ծածկել փռշտալիս կամ հազալիս՝ վիրուսը չտարածելու համար: Անձնական հիգիենայի հետ մեկնտեղ պետք է տունն օդափոխել նվազագույնը 20 րոպե, փոխել սրբիչներն ամեն օր, օգտագործել հիգենիայի մաքուր պարագաներ: Ցանկալի է խուսափել հանրային զուգարաններից, օգտվելիս էլ՝ ուշադիր լինել:

пятница, 3 апреля 2020 г.

Պատմություն

Թագավորության հռչակումը

XII դ. վերջին Կիլիկյան Հայաստանը Մերձավոր Արևելքի քրիստոնյա ամենաուժեղ երկրներից էր: Արտաքին թշնամիների դեմ հաղթանակները և երկրի սահմանների ընդարձակումն ու ամրապնդումը բարձրացրեցին Լևոն Բ-ի հեղինակությունը:

Եգիպտոսի Այուբյան սուլթանության հզորացումից ու Երուսաղեմի անկումից հետո խաչակիրների վիճակը խիստ ծանրացել էր: Խաչակրաց պետությունները պաշտպանելու գործում Արևմտյան Եվրոպան և, մասնավորապես, պապականությունը մեծ հույսեր էր կապում Կիլիկյան Հայաստանի հետ: Հաշվի առնելով այս ամենը՝ Լևոնը շարունակեց արքայական թագ ձեռք բերելու բանակցությունները Հռոմի պապի և գերմանական կայսր Հայնրիխ Զ-ի հետ, որը շուտով թագ ուղարկեց նրան: Մինչ այդ Լևոնին թագ էր ուղարկել նաև Բյուզանդիայի կայսրը:

Լևոն Բ-ն մեծ հանդիսավորությամբ Հայոց թագավոր օծվեց 1198թ. հունվարի 6-ին՝ Տարսոն քաղաքի Մայր տաճարում: Լևոնին թագավոր օծեց Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը, իսկ կայսրի և պապի ներկայացուցիչը մատուցեց արքայական պատվանշանները: Հայ ժողովուրդը ցնծության մեջ էր: Նա ի դեմս Լևոնի թագադրության տեսնում էր հայոց թագավորության վերականգնումը: Պատահական չէ, որ Տարսոնում էին հավաքվել բազմաթիվ իշխաններ և բարձրաստիճան հոգևորականներ: Այստեղ էին եկել նաև օտարերկրյա պատվիրակություններ, ինչը վկայում էր թագավոր Լևոն Ա-ի (Լևոն Բ իշխանը թագավոր հռչակվելուց հետո դարձավ Լևոն Ա արքա) հեղինակության աճի և հայոց պետության միջազգային ճանաչման մասին:











Անհատական ուսումնական պլան։ Առցանց ուսուցում

Անհատական ուսումնական պլան
Առցանց ուսուցում

● Առցանց ուսուցում: Շարունակելու եմ ուսուցումս առցանց, մասնակցելով օնլայն դասերին:

● Պարապում եմ պատմություն,քանի որ ապագա մասնագիտությանս համար պետք է։

● Կարդում եմ Ալբերտո Մարավիա "Արհամարհանք" գիրքը, որը ընթացքի մեջ է:

● Կատարելու եմ ընտանեկան նախագծեր:

● Դիտելու եմ ամերիկյան ֆիլմեր և կարդալու գրքեր:

вторник, 31 марта 2020 г.

Արտաքին առևտուր

1. Արտաքին առևտրի մաքսային վիճակագրության ձևավորման սկզբնական տվյալներ են հանդիսանում ապրանքների մաքսային ձևակերպման ժամանակ հայտարարատուների կողմից ներկայացված բեռնամաքսային հայտարարագրերում (ԲՄՀ) և ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևում պարունակվող տեղեկությունները:

2. Մաքսային վիճակագրությունը ապրանքների ներմուծման և արտահանման հաշվառումը վարում է արտաքին առևտրի հաշվառման «ընդհանուր» համակարգի հիման վրա, որի դեպքում հաշվի են առնվում հետևյալ կարգավիճակի ապրանքները.

ՀՀ ներմուծումը

Ապրանքներ` ներմուծված ներքին սպառման համար,

Ապրանքներ` ներմուծված վերաներմուծում մաքսային ընթացակարգի համապատասխան,

Ապրանքներ` ներմուծված ՀՀ տարածքում վերամշակման համար,

Ապրանքներ` ներմուծված ՀՀ մաքսային տարածքից դուրս վերամշակվելուց հետո,

Օտարերկրյա ապրանքներ` ներմուծված անմաքս առևտրի խանութում իրացնելու համար,

Ապրանքներ` ներմուծված ՀՀ տարածք մաքսային պահեստ ընթացակարգով,

Օտարերկրյա ապրանքներ` ներմուծված ազատ տնտեսական գոտի մաքսային ընթացակարգի համապատասխան,

Ներմուծված ապրանքներ, որոնցից անձը հրաժարվել է հօգուտ պետության:

ՀՀ-ից արտահանումը

Ապրանքներ` արտահանված ազատ շրջանառության համար,

Ապրանքներ` արտահանված վերամշակումից հետո,

Ապրանքներ` արտահանված վերամշակման համար,

Հայկական ապրանքներ` արտահանված անմաքս առևտրի խանութում իրացնելու համար,

Վերաարտահանման ռեժիմով արտահանված ապրանքներ:

3. Մաքսային վիճակագրության «ընդհանուր» համակարգում չեն հաշվառվում հետևյալ մաքսային ընթացակարգերի համապատասխանող ապրանքները.

ՀՀ մաքսային սահմանով տարանցիկ փոխադրվող ապրանքները,

Ժամանակավոր ներմուծված (արտահանված) ապրանքները,

ՀՀ տարածքում ոչնչացված օտարերկրյա ապրանքները,

Արտահանվող ապրանքները, որոնցից անձը հրաժարվել է հօգուտ պետության,

Ապրանքներ, որոնք արտահանվում են ՀՀ օտարերկրյա ներկայացուցչությունների համար,

Արժույթի, արժեթղթերի ներմուծումն ու արտահանումը,

Ապրանքներ, որոնք ներմուծվել են օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար:

4. Ապրանքների ներմուծման և արտահանման հաշվառումը վարվում է մաքսային մարմնի կողմից ապրանքի բացթողման ամսաթվով, որը նշվում է ԲՄՀ-ում:

5. Ապրանքների հաշվառումը իրականացվում է.

ներմուծման դեպքում
- CIF (CIP) գներով,

արտահանման դեպքում
- FOB գներով:

6. Վիճակագրական դիտարկման ենթակա չեն այն ապրանքախմբերը, որոնց ընդհանուր մաքսային արժեքը պակաս է 50 ԱՄՆ դոլարից:

Վիճակագրական արժեքի անցումը ԱՄՆ դոլարին կատարվում է մաքսային մարմինների կողմից, ԲՄՀ ընդունման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած`արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

7. Արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման ժամանակ գործնկեր-երկիր համարվում է`

Ներմուծման դեպքում - ապրանքների ծագման երկրիրը

Արտահանման դեպքում - ապրանքների նշանակման երկիրը
- Ներմուծման դեպքում ապրանքների հաշվառումը իրականացվում է ըստ արտահանման երկրի եթե`

ապրանքների ծագման երկիրը հայտնի չէ,

ապրանքների վերաներմուծման դեպքում,

այն ապրանքների համար որոնց ծագման երկիրը հանդիսանում է Մաքսային Միության անդամ երկրներից որևէ մեկը,

ՄՄ ԱՏԳ ԱԱ 97 խմբում ընդգրկված ապրանքները

- Ներմուծման դեպքում ապրանքների հաշվառումը իրականացվում է ըստ առևտուր անող երկրի, եթե ծագման երկիրը և արտահանման երկիրը հայտնի չէ,
- Արտահանման դեպքում ապրանքների հաշվառումը իրականացվում է ըստ առևտուր անող երկրի, եթե նշանակման երկիրը հայտնի չէ:

8. ՄՄ անդամ երկրների միջև խոխադարձ առևտրի վիճակագրության վարման ժամանակ գործնկեր-երկիր համարվում է`

Ներմուծման դեպքում – ապրանքների արտահանման երկրիրը

Արտահանման դեպքում - ապրանքների նշանակման երկիրը

2015թ. վերաբերվող որոշ ցուցանիշներ տարբերվում են 2015թ. հրապարակված նույն ցուցանիշներից, քանի որ

- հաշվի են առնվել 2015թ. այն հայտարարագրերը, որոնք ճշգրտվել են մինչև նոր հրապարակումը .

Բռնիր ձեռքս ես վախենում եմ

<<Բռնիր ձեռքս ես վախենում եմ>>Արմեն Նիազյան

Պատմվածքը երկու երեխաների մասին էր,ովքեր կորցրել էին իրենց մորը և ապրում էին հարբեցող հոր հետ։ Մի երեկո երբ կրկին հայրը իր հարբեցող ընկերների հետ տանը հարբեցողությամբ է զբաղվուծ,նրա ընկերներից մեկը մտնում է երեխաների սենյակ և 13 ամյա աղջկան ստիպելով տանում է հյուրասենայկ, որպեսզի պարի իրենց համար։Սակայն աղջկա եղբայրը հասկանալով,որ նրանք միայն պարով չեն բավարարվի,բղավում է այդ մարդու վրա։ Տեսնելով, որ իրեն ուշադրություն չեն դարձնում, և ցանկանալով փրկել քրոջը մոտենում է սեղանին և վերցնելով օղու շիշը հարվածում է այդ մարդուն։Քույր ու եղբայր փախչում են տանից։
Երկուսն էլ վախեցած էին,և գնալու տեղ չունեին։Քրոջն ավելի շատ վախեցնում էր եղբոր արյունոտ ձեռքը,որը նա փորձում էր թաքցնել։ Երեխաները որոշեցին գիշերել կանգառում։Երկրորդ օրը քույրը շուտ էր արթնացել քնից ։ Արթնանալով տեսավ, որ իր կողքին ուտելիք էր դրված, և ծածկված էին տաք վերարկուվ ։ Նայեց շուրջը, և տեսնելով որ այգին դատարկ է , հեռվում մենակ նստած մի տատիկի նկատեց։ Տատիկը մոտեցավ նրանց և իմացավ նրանց ողջ պատմությունը։ Որոշեց տանի իր տուն, կերակրի և պահի։ Տանելուց ժամեր անց ոստիկանները եկան երեխաների ետևից։Պարզվեց սպանություն էր կատարվել այդ նույն երեկո։ Սպանվել էր երեխաների հայրը։ Ոստիկանները տարան տղային։Իհարկե Արամը չէր սպանել իր հորը,սակայն միակ կասկածյալը նա էր։ Դա տեսնելով հոր ընկերը,և տեսնելով տղայի տառապանքը որոշեց որ ինքը պետք է ներկայանա ոստիկաններին և մեղքը վերձնի իր վրա , քանի որ ինքն էր սպանել երեխաների հորը։ Քույր և եղբայր որբ էին մնացել ։ Եվ ամեն բան մի ակնթարթում սևացավ , գունազրկվեց, կորցրեց իր իմաստը ...
Աշխարհը փոքրացավ և դարձավ սպիտակ մի ծածկոց,որով ծածկել էին մահացած հոր դին ։



Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...