понедельник, 27 февраля 2017 г.

Քիմիա


Քիմիա


Մաքուր և համասեռ նյութեր

Մաքուր նյութը ունի հաստատուն բաղադրություն, խիստ որոշակի կառուցվածք և խիստ որոշակի հատկություններ:
Խառնուրդները դրանք մի քանի նյութերից կազմված համակցություններ են, որտեղ նյութերը պահպանում են իրենց հատկությունները:
Խառնուրդները բաժանվում են երկու մասի՝ համասեռ և անհամասեռ:
Համասեռ են կոչվում այն խառնուրդները, որտեղ խառնուրդի բաղադրիչ մասերը չենք կարող տեսնել անզեն աչկով:
Անհամասեռ են կոչվում այն խառնուրդները, որտեղ խառնուրդների բաղադրիչ մասերը կարող ենք տեսնել անզեն աչկով:

Սարքավորումներ` Լաբորատոր  կալան, սպիրտայրոց, բաժակ, ձագար, ֆիլտրի թուղթ, ապակե  ձող, կոլբ, ճենապակյա  թաս
Ազդանյութեր`կերակրի  աղ, ջուր
Բաժակում  լցրեք  աղտոտված  կերակրի  աղը  և  վրան  ավելացրեք  ջուրը, խառնեք   ապակե  ձողի  միջոցով: Ինչպիսի՞  խառնուրդ  ստացաք: Ստացված պղտոր  հեղուկը  ֆիլտրեք: Չլուծվող  մանր  մասնիկները  հեղուկից  բաժանելու նպատակով  օգտագործում  են  չսոսնձված  ծակոտեն  թուղթ, որից  և պատրաստում  են  ֆիլտր:
Ֆիլտրի  թղթի  պատրաստումը  պատկերված  է  նկարի  վրա: Աղի  պղտոր լուծույթը  ֆիլտրի  վրա  լցրեք  ապակե  ձողի  վրայով, որի  ներքին  ծայրն ուղղեք  դեպի  ձագարի  պատը, հեղուկի  շիթը  պետք  է  ուղղվի  ձագարի պատին: Ինչպիսի՞  խառնուրդ  է  ստացված  ֆիլտրատը:
Ստացված  Ֆիլտրատը  լցրեք  գոլորշացման  ճենապակե  թասի  մեջ, որը տեղադրեք  կալանի  օղի  վրա: Օղի  տակ  տեղավորեք  ու  վառեք սպիրտայրոցը  այնպես, որ  բոցի  արտաքին  մասը  թասի  հատակին  հպվի,  և լուծույթը  տաքացրեք: Հեղուկ  մերթ  ընդ  մերթ  խառնեք  ապակե  ձողով, որ չցայտի: Երբ  թասի  մեջ  լուծույթը  թանձրանա, տաքացումը  դադարեցրեք  ու թողեք  այնքան, մինչև  հեղուկն  ամբողջությամբ  շոգեհանվի, և  առաջացած աղի  բյուրեղները  լրիվ  չորանան:
Ստացված  աղը  համեմատեք  այն  աղի  խառնուրդի  հետ, որը  ձեզ տրամադրված  էր  սկզբում:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...