четверг, 21 февраля 2019 г.

Հայոց լեզու

21.02.2019
Բայ.դիմավոր և անդեմ ձևեր

Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։

 Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։

Շրջելիս- ե խոնարհում պարզ բայ,
,լողալով-ա խոնարհում պարզ բայ,
,նստած-ե խոնարհում,պարզ բայ
,հենած-ե խոնարհում,պարզ բայ,
,ներս քաշած- ե խոնարհում,բարդ բայ,
սուզվելու-ե խոնարհում,պարզ բայ
թողնելու-ե խոնարհում


Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։

Սուզվելու- ե խոնարհում
Քաշելիս-ե խոնարհում
Կազմակերպված- ե խոնարհում ։

Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3.  խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել

. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։

1. ներգործականնիրհել, ցատկել, նկարել, ձգտել
2. ներգործականխարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
3. ներգործականսայթաքել, մրսել, շտապել, ստուգել
4. չեզոքզարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
5. չեզոքընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
6. չեզոքուղղել, թողարկել, ցատկել, հղկել
6. կրավորականգրավել, սղոցվել, բղավել, խռովել
7. կրավորականվրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
8. կրավորականկռավել, բովել, ճշգրտվել, թոթովել


06.02.2019
Նախդիրների ուղղագրություն
Ի, առ, ըստ, ընդ, ց

ց- ցտեսություն, ցմահ, ցայգ, ցայսօր, ցարդ

ի-իսպառ, իզուր, իհարկե, ի միջի այլոց(իմիջիայլոց), ի բնե, ի ծնե, ի սկզբանե, ի թիվս, ի լուր, ի կատար ածել, ի սրտե, ի պաշտոնե, ի վերջո, ի մի բերել, ի հայտ գալ, ի հեճուկս:

առ-առ այս, առ այն, առ այսօր, առ հարյուր, առմիշտ, առ կախ, առայժմ, առողջ, առօրյա, առերես, առանձին, առերևույթ, առգրավել, առընթեր

ըստ- ըստինքյան, ինքնըստինքյան, ըստ այդմ, ըստ երևույթի, ըստ այնմ, ըստ քեզ, ըստ իս, ըստ որում, ըստ առժանավույն, ըստ պատշաճի


ընդ- ընդ որում,ընդարձակ, ընդառաջ, ընդգծել, ընդունակ, ընդմիջել, ընդօրինակել, ընդհատել, ընդհանրապես,ընդդիմանալ, ընդդիմախոս, ընդդիմադիր, ընդդեմ:

05.02.2019
Հատուկ անունների ուղղագրություն
Միատեսակ առարկաներին տրվող ընդհանուր անունը կոչվում է հասարակ անուն: Օր.՝ քաղաք, լիճ, աթոռ, գրիչ և այլն.

Միատեսակ առարկաներից ամեն մեկին տրվող առանձին անունը, կոչվում է հատուկ անուն: Օր.՝ Սևանալիճ, Երևան, Մարիա.
Հատուկ անունները կազմությամբ լինում են պարզ և բաղադրյալ:

Պարզ հատուկ անունները կազմված են մեկ բառից և գրվում են մեծատառով: Դրանք մարդկանց, քաղաքներին և կենդանիներին տրվող անուններն են: Օր.՝ Արմեն, Անի, Լոնդոն:

Բաղադրյալ հատուկ անունները բառակապակցություններ են, որտեղ կամ բոլոր բառերն են գրվում մեծատառ, կամ միայն առաջին բաղադրիչը:

Բոլոր բաղադրիչները գրվում են մեծատառ՝ մարդկանց անուն ազգանուններում (Լիլիա Սարիբեկյան),  պետությունների անուններում (Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Իսպանիայի Թագավորություն, Հյուսիսային Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն):
Այն պետությունները, որոնք պատմական անուններ են, մեծատառով գրվում է միայն առաջին բաղադրիչը: Օր.՝ Ուրարտական թագավորություն, Բյուզանդական կայսրություն:
Մեծատառով են գրվում ազգանունին փոխարինող մականունները: Օր.՝ Աշոտ Երկաթ, Գրիգոր Լուսավորիչ, Հայկ Աղեղնավոր, Ներսես Մեծ:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...