Իրենց մագնիսական հատկությունները երկար ժամանակ անփոփոխ պահպանող մագնիսներին անվանւմ են հաստատուն մագնիսներ:
Հաստատուն մագնիսները ձգում են երկաթ կամ երկաթի համաձուլվածք պարունակող մարմինները և չեն ձգում փայտից, ապակուց, գունավոր մետաղներից և այլ նյութերից պատրաստված առարկաները: Մագնիսները ունակ են մագնիսացնելու մոտակա կամ իրենց հպվող երկաթե առարկաներ: Այդ առարկաների մագնիսական հատկությունները ժամանակավոր են և մագնիսացման աղբյուրը վերացնելիս, որոշ ժամանակ անց, անհետանում են: Հատատուն մագնիսի հատկությունները նրա տարբեր մասերում նույնը չեն: Փորձը ցույց է տալիս, որ առավել ուժեղ մագնիսական հատկություն է հայտնաբերվում մագնիսի ծայրերին, իսկ կենտրոնում մագնիսը գրեթե չի ձգում երկաթե իրերը:
Յուրաքանչյուր մագնիս ունի 2 բևեռ: Համապատասխանաբար՝ S հարավային և N հյուսիսային:
Մի շարք փորձերի միջոցով տեսանք, որ մագնիսի նույնանուն բևեռներն իրար վանում են, իսկ տարանուն բևեռները` ձգում: Մագնիսը երկաթի փշրանքները կամ երկաթի մեծ կտորները ձգելիս, դրանց նույնպես տալիս է մագնիսական հատություններ:
Комментариев нет:
Отправить комментарий