понедельник, 15 апреля 2019 г.

Ավ. Իսահակյան«Ահմեդի ուղտը»


Ավ. Իսահակյան«Ահմեդի ուղտը»
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Հիմնավորե՛ք մոր երազի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

Իմ կարծիքով, եթե մայրը չգար նրա երազին, նա չէր հասկանա, որ ուրիշներին օգնելով ինքն իրեն կօգնի։

բ)  Ընտրե՛ք մտքերից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք ընտրությունը:
Առակի ասելիքը հետևյալն է.

մարդիկ ցանկություն չունեն իրար օգնելու.

օգնի՛ր ինքդ քեզ, և Աստված քեզ կօգնի,

լավություն արա, գցիր ջուրը, վաղ թե ուշ քո առաջ կգա,

ամեն մարդու համար իր շապիկն է մարմնին մոտ,

ինչ որ ցանես, այն կհնձես,

քնով անցնես, ինչ ասես կկորցնես:

մարդիկ ցանկություն չունեն իրար օգնելու.

Մարդիկ դարձել են եսասեր,ամենքը իր անձի մասին է մտածում։Իմ կարծիքով դա այդքան էլ ճիշտ չէ,քանի որ եթե դու քեզ շրջապատող աշխարհի,մարդկաց մասին չմտածես հնարավոր է այդ եսասիրության պատճառով ամեն բան կորցնես։Մարդիկ մոռացել են միմիյանց օգնել,միմիյանց հաղթանակով ուրախանալ։Եթե այսպես շարունակվի իմ կարծիքով աշխարհը,մարդիկ դեպի անդունդը կգլորվեն եսասիրության պատճառով։

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...