понедельник, 8 апреля 2019 г.

Հովհաննես Թումանյան.Ահմադը


Հովհաննես Թումանյան.Ահմադը

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.
ա)  Փաստերով ցո՛ւյց տվեք, որ

Ահմադը տան սիրելի տղան է,

Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին: Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախությունն էլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը:

Ահմադը հարազատի պես էր վերաբերվում բոլորին,

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս:

Ահմադը տանն ուներ նույնքան իրավունք, որքան տան մյուս անդամները,

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս: Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս:


Ահմադը տան ծառան էր:

Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչու՞ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց», մտածում էի ես:

Ահմադը ո՞ւր գնաց, նանի, հարցրի իմ տատին:

Իրենց տուն գնաց, պատասխանեց տատս:

Իրենց տունը ո՞րն է․․․․

Ուրիշ տեղ է:

Ահմադը ո՞վ էր որ․․․․

Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր․․․ Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց․․․․

Բա էլ չի՞ գալու:

Չէ՜, բալա ջան, գնա՜ց․․․

բ)  Ո՞րն է ստեղծագործության ասելիքը (գաղափարը): Ընտրե՛ք մտքերից մեկը և հիմնավորե՛ք:

Ինչքան էլ հարազատ լինեն, մարդիկ կարող են հեռանալ,
Լավ ծառայելու համար ազգությունը կարևոր չէ,
Օտար մարդն էլ կարող հարազատ դառնալ և իրեն ընտանիքի անդամ զգալ,
Հայերն ու թուրքերը ջերմ հարաբերությունների մեջ էին:

Լավ ծառայելու համար ազգությունը կարևոր չէ

Մարդը երբ նվիրվում է ամբողջ սրտով,ամբողջ ժամանակը նվիրում է քեզ, ազգությունը ոչ մի նշանակություն չունի ։ Լավ է, երբ նվիրված ես լինում ու գնահատվում, սիրվում, թեկուզ և այլ ազգից է լիոնում տվյալ մարդը։ Բոլոր ազգերի մեջ էլ կան թե լավ և թե վատ մարդիկ։ Բայց լավ արարքը, նվիրվածությունը միշտ էլ գնահատվում է։

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...