среда, 17 октября 2018 г.

Նարգիզ


Նարգիզ
Ով չէր մեծարում Աֆրոդիտեին , ով մերժում էր նրա շնորհները , ընդդիմանաում էր նրա տված սիրուն։ Նրան դաժանաբար պատժում էր։ Այդպես նա պատժեց գետերի Աստծու որդուն գեղեցիկ բայց սառը և ինքնասիրահարված որդուն ։ Մի անգամ Նարգիզը որս անելիս մոլորվեց , և մի հավերժահարս , որի անունը Էքո էր տեսավ նրան ։ Այդ հավերժահարսը չեր կարողանում խոսել , նրան պատժել էր Աստվածուհի Հերան։ Նա կարող էր միայն հարցերին պատասխանել հարցի վերջին բառով ։ Էքոն տեսնելով այդ տղային սիրահարվում է։ Նա գնում է դեպի Նաիգիզը , բայց Նարգիզը նրան տեսնելով բղավում է նրա վրա և ետ է հրում նրան։ Նարգիզը փախնում է այդ հավերժահարսից , իսկ հավերժահարսը արդեն սիրահարվել էր Նարգիզին իսկ Նարգիզը այնքնա ինքնասիրահարված էր , որ չեր նկատում իրեն սիրող հավերժահարսերին ։ Էքոն շատ է տանջվում այդ անփոխադարձ սիրուց , նա շատ թաղծոտ էր դարձել , և շատ էր լացում ։ Եվ մի օր էլ, նրան սիրող հավերժահարսերից մեկը նրան անիծեց նրան ասելով , որ դու էլ սիրահարվես և այդ սերը թող փոխադարձ չլինի ։ Որոշ ժամանակ անց, երբ Նարգիզը գնացել էր զբոսնելու , մոտեցավ մի շատ պաղ առվակի։ Նարգիզ կռացավ , որ ջուր խմի և ապշած հետ հրվեց ։ Նա չեր տեսել ավելի գեղեցիկ արարծ իր կյանքում ։
Նա ինչ անում էր այդ ջրի մեջի արարծը ևս նույնը անում էր ։ Երբ նա փորձում էր համբուրել այդ արարածին , նա համբուրում էր սառնորակ ջուրը ։Նա սիրուց իրեն կորցրել էր, և հանկարծ սարսափելի միտք ծագեց նրա գլխում ։ Նա մոտեցավ այդ արտացոլանքին և շշնջաց , թե որ նա հենց իրեն է սիրահարվել ։ Նարգիզը զգում էր , որ իր մահը մոտ է, բայց նա չեր կարողանում հեռվանալ առվակից։ Նա չեր վախենում մահից ։ Մտածում էր , որ մահով վերջ կդրվի իր տառապանքներին ։ Նա լալիս էր և իր արտացոլանքը վերանում էր առվակի վրայից ։ Նարգիզը բղավում էր, որ ոչ մի գնա , մի հեռացիր ինձանից ։ Էքոն պաղկված էր ծառերի ետևում և նայում էր Նարգիզին։ Նա կրկնում էր նրա ասած վերջին բառերը , քանի որ դեռ սիրում էր Նարգիզին։ Նարգիզի ուժերը լքեցին նրան և նա մահացավ ։ Հավերժահարսերը լալիս էին , և նրանք փոս փորեցին նարգիզի համար, բայց երբ գնացին, որ Նարգիզին վերձնեն, Նարգիզը այնտեղ չեր , նրա տեղը մի ծաղիկ էր աճել, մահվան ծաղիկը ՝ Նարգիզը։

Քարեղեն երգ


Քարեղեն երգ
Մ.թ.ա 65 թվականին Հռոմ տանող ճանապրհին սուրում էին մի խումբ ձիավորներ 3000 հեծյալների ուղեկցությամբ։ Նրանց դիմացով ոսկով ու արծաթով զարդարված գեղեցիկ նժույքներ էին սլանում ։ Ձու թամբին նստած էր մի գեղեցիկ կեցվածքով և շատ հմայիչ կին , իսկ մյուս ձիու վրա նստած էր ուժեղ և հաղթանդամ տղամարդ։ Այդ տղամարդը Հայոց արքա Տրդատ Առաջինն էր ։ Շատ դժվար ու բարդ ճանապարհ էր , նրանք ամիսներ շարունակ միայն գիշերներն էին իջնում ձիերից և հանգստանում , բայց միևնույնն է հոգնածության նշույլ անգամ չկար նրանց երեսներին ։ Արքան և իր կինը ուղևորվում էին աշխարհի մայրաքաղաք Հռոմ , Բյուզանդիոնի հետ հարաբերությսւնները կարեկամական դարձնելու համար , նրան պետք է թագադրեր Ներոնը ։
Որքան դավեր են նյութվել այստեղ , որքան արքաներ են շնորհազուրկ եղել այստեղ , ինչքան մարդ է գլխատվել , տիրակալների կամքով ։ Ինչ ճարտարապետքական կոթողներ են ստեղծել այստեղ , ինչ մեծ բարձրունքների է հասել այստեղ մարդկային հանճարը , ինչքան ոսկիներ են հոսել այս դարպասներից ներս ։ Տրդատը շրջում և ուզումնասիրում էր տաճարները , հիանում էր Հելենիստական ոճով կառուցված հրաշքներով ։ Այդ տաժարները տեսնելով Տրդատը մտքում որոշում է , որ երբ վերադառնա իր երկիրը , մի մեծ տաճար կկառուցի արևի Աստված Միհրի պատվին ։Ներոնը արդեն նշանակել էր թագադրման օրը ։Բացոթյա հսկայական դահլիճում հավաքվել էր Հռոմի ծերաժողովը , կանգնած էին զինվորական զորքերը և հարյուրավոր քաղաքացիները , որոնք եկել էին դիտելու Հայոց արքա Տրդատ Առաջինի թագադրության արարողությունը ։ Թիկնոցը ուսերին , կարմիր մայկերը հագին ներս եկավ Ներոնը ։
Տրդատը Ներոնի կողմից նշանակվում է Արմոնիայի թագավորը , նա խոնարհվում է և Ներոնը թագը դնում է նրա գլխին ։ Իսկ երեկոյան սկսվում է ջահերով երթը , և այդ լույսերի ներքո փայլում էր արևմուտքի դիցուհին ։Հաջորդ օրը Տրդատ Առաջինը , Թագուհին և 3000 հեծյալները թողնում են Հռոմը և վերադառնում են Հայրենիք ։
Գործի են անցնում մեծահանճար ճարտարապետներ ։ Նրանք գծում են տաճարի հատակագիծը և ցույց են տալիս Տրդատին ։ Որպես գոհունակության նշան նա շոյում է իր մորուքը ։ Սկսվում է տաճարի կառուցումը։ Հատակագծում ուղղանկյունի սրահով տաճարը շրջապատված էր 24 սյուներով , որոնք խորհրդանշում էին օրվա 24 ժամերը ։ Հասնում է այն շատ սպասված օրը , երբ տաճարի շինարարությունը ավարտվեց ։ Տաճարի դիմաց կանգնած էր Տրդատը և խոնարհվում էր արևի Աստծուն ։ Եվ ահա սկսվեց Հեթանոսական մեծ տոն ։ Գառնու տաճարը կանգսւն մնաց 1600 տարի ։
Տաճարը դիմացել է երկրաշարժերին , սակայն մի օր նա դարձավ երկրաշարժի զոհ։ Ըստ Զաքարիա Սարկավագի 1679 թվականի հունիսի 4 ին երկրաշարժը այնքան ուժեղ էր , որ տաճարը ավիրվել էր ։ Այդ երկրաշարժից հետո մոտ հարյուր տարի տաճարը մնացել է կիսաքանդ վիճակում ։ 1969֊1975թթ. ընթացքում այս եզակի տաճարը վերանորոգեցին և այն վերադարձավ իր նախկին տեսքին

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...